Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 2 օգոստոսի 2012

Օլիմպիադայի «համազգային» մարտահրավերները

Լոնդոնյան օլիմպիական խաղերի ընթացքում հայ մարզիկների անհաջողությունների և դրանց պատճառների սեփական մեկնաբանությունը «Հրապարակը» ներկայացրել է «Օլիմպիական հիասթափություն» հրապարակման մեջ: «Ժամանակը» մտահոգվել է` «Օլիմպիադան տոն է, բայց առայժմ ոչ մեզ համար», նաև փոխանցել ՀՀ նախագահի խորհրդական, օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոն Յուրի Վարդանյանի երեկվա հայտարարությունը, որում շեշտադրվել է «այսպես ասած, կառավարող և մարզական կազմի ոչ պրոֆեսիոնալ որոշումների հանգամանքը»: «Ժողովուրդը» հավելել է մրցապայքարում անհաջողության մատնված ծանրորդ Առաքել Միրզոյանի «ֆեյսբուքյան գրառումները», որոնցում վերջինս «շտապել է գովերգել Ծառուկյանին և նրա կայացրած որոշումները» («Ծանրամարտական»):
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի` Գյումրիի սելեկցիոն կայան կատարած երեկվա այցի մանրամասներին, «Ժողովուրդը» գրել է, թե կառավարության ղեկավարը չի այցելել «այն գյուղական բնակավայրեր, որտեղ ցորենի էլիտար սերմացուն լավ բերք չի տվել» («Գումարային զիջում չի լինի»): Մարզի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների վերաբերյալ իր «խոսքն» է ասել նաև «Ժամանակը»` «Գեղեցիկ խոսելը քիչ է. Շիրակի մարզն ամենաաղքատն է»: «Հայոց աշխարհի» հետ զրույցում տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը կանխատեսել է, որ «Դրամի արժևորումը կշարունակվի նաև առաջիկա ամիսներին»: Թերթը մի այլ հրապարակման մեջ նշել է, որ թեև «հարյուրից շատ աշխատողներ հայտարարագրած գործատուների թիվը… դեռ չի հասել նախորդ տարեվերջի ցուցանիշին», այդուհանդերձ այն «ավելացել է 17-ով («Հայաստանի խոշոր գործատուները»): «Ժամանակը» զրուցել է ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի հետ, ով որոշել է «հետ կանգնել» Էջմիածնի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու մտքից («Ես կառավարության ու մարզպետի հետ յոլա էթացող մարդկանցից չեմ»): «Հրապարակը» իր հանգույն շարունակել է «պրպտել», թե «Ինչ արժե «ազգային ավիափոխադրողի» հայրենասիրությունը» և հրապարակման հետգրության մեջ նշել, թե «այս օրերին «Արմավիայի» սեփականատեր Մ.Բաղդասարովի մամուլի խոսնակը անջատել է հեռախոսները և պատասխանում է միայն ռուսական լրատվամիջոցների հարցերին»: «Ռուսական կապիտալը հեռանում է ՀՀ-ից», եզրակացրել է «Ժողովուրդը»` ներկայացնելով խորհրդարանի ընտրությունից հետո «քաղաքական դաշտում բոլորովին նոր իրավիճակի ստեղծման» մասին իր տպավորությունները: «Ժամանակը» վերստին արձագանքել է Ոստիկանության կոլեգիայի հերթական նիստին («Հայկական օլիգարխիայի ուժային հենարանը»): «Համազգային» թատրոնի շենքի տարածքի տրամադրման թեման շարունակել են «օրակարգային» համարել «Հայոց աշխարհը» («Սոս Սարգսյանին կողմ են «Համազգայինին»` դեմ») և «Հրապարակը»` իր խորագրով` «Ճիզվիտը քանդում է Երևանը»: «Առավոտի» հետ զրույցում Հայկական գրադարանային և Հրատարակիչների ազգային ասոցիացիաների ղեկավարներ Ռուզան Տոնոյանը և Արմեն Մարտիրոսյանը անդրադարձել են իրենց ոլորտներում առկա հիմնախնդիրներին («Գրադարանավարնե′ր. ավելներով դեպի հրապարակ»):
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ