Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 3 օգոստոսի 2012

Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ

Ըստ «Ժողովուրդի» հրապարակման («Երբ երջանիկ է կառավարությունը») կառավարության երեկվա նիստում, նախարարների ելույթների ընթացքում, գրանցվել են «հետաքրքիր դեպքեր» (Աշխատանքի և սոցիալական հարցերի ու Տրանսպորտի և կապի նախարարների «երկխոսություն», Բնապահպանության և Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարների միջև անհամաձայնություն և այլն), որոնք, սակայն, թերթի փոխանցմամբ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հարթել է: «Հրապարակը» տեղեկացել է «Արմավիայից», որ «կառավարությունն առայժմ որևէ նյութական մասնակցություն չի ունեցել չվերթների կազմակերպմանը»: «Իրավունքը» անդրադարձել է գյուղատնտեսության ոլորտում տարվա առաջին կիսամյակի կտրվածքով 8,1 տոկոս աճի վերաբերյալ ՎԱԾ հրապարակման մանրամասներին, «մի փոքր կասկածելի» որակել այդ ցուցանիշը և մասնավորապես Գյումրիի սելեկցիոն կայան վարչապետ Տիգրան Սարգսյանի օրեր առաջ կատարած այցի և գնահատականների «լույսի ներքո» ներկայացրել իր տպավորությունը, որ ցորենի սերմացուի հարցում «կառավարության կուրսը կարող է փոխվել» և «շեշտադրումը դնել տեղական սերմարտադրության վրա» («Եվ ո՞վ է պատասխան տալու սպասվող հետևանքների համար»): Մի այլ հրապարակման մեջ թերթը արձագանքել է քաղաքային ավտոբուսների ուղեգծերի «տարօրինակ» փոփոխությունների հիմնախնդրին` «Եվ ո՞վ կհանդգնի ամենազոր գծատերերի ճամփան փակել»: «Կարտոֆիլ կա` սպառման շուկա չկա», ահազանգել է «Առավոտը» գրելով, որ Շիրակի մարզի Ազատան գյուղի բնակիչները «առատ բերքի ձեռքը կրակն են ընկել», քանի որ նվազել են հանրապետությունից կարտոֆիլի արտահանման ծավալները Վրաստան: «Հայոց աշխարհը» հավելել է, թե «Սուպերմարկետները խեղդում են փոքր օբյեկտներին», և «մանրածախ առևտուրը արագորեն կենտրոնանում է», ինչը «տեսանելի է անգամ առանց վիճակագրության»: «Ժողովուրդը» օգոստոսի 8-ին ՌԴ և Հայաստանի նախագահների սպասվող հանդիպման «միակ կարևոր թեման» համարել է «Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հարցի» շուրջ քննարկումը: «Հրապարակը» շարունակել է ըստ «Եվրասիական միության խողովակի» գնահատել ներքաղաքական զարգացումները` «Կռիվ առաջին և երկրորդ տեղերի համար»: Մի այլ հրապարակման մեջ թերթը ներկայացրել է նախագահի հնարավոր նոր թեկնածու, ազատամարտիկ, «Արծիվ 30» ՀԿ նախագահ Մարտիկ Սարգսյանի հետ լրագրողների հանդիպումից մանրամասներ: «Ժողովուրդը» փոխանցել է «Հարսնաքարի» գործով փաստաբան Լուսինե Հակոբյանի «համոզմունքը», թե «Ոստիկանությունը գործով զբաղվելու փոխարեն զբաղված է մանր ինտրիգներով»:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ