Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 4 օգոստոսի 2012

Ընտրության ճանապարհը

«Առավոտի» հետ զրույցում Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ներկայացրել է արտահանմանն ուղղված արդյունաբերության զարգացման նպատակով ձեռնարկվող պետական միջոցառումները, նաև վստահեցրել, որ «նորաբաց ու վերազինված 60 ձեռնարկությունների ցանկ կա», «ընդհանուր առմամբ ստեղծվել է 5000 աշխատատեղ»: «Ժամանակին» ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը փոխանցել է իր դիտարկումները եվրասիական տնտեսական համագործակցության անդամակցության վերաբերյալ` «Եվրոպա՞, թե՞ «Եվրասիա». ընտրություն ապագայի և անցյալի միջև»: Նույն թեմային իր մեկ այլ անդրադարձը թերթը խորագրել է «Այն, ինչ առաջարկում է Ռուսաստանը` վտանգում է Հայաստանի ինքնիշխանությանը»: «Հրապարակը» փորձել է «հնարավորինս մանրամասնել» ԱՊՀ ազատ առևտրի մասին համաձայնագիրը և նշել, թե փաստաթղթի «նախկին օրինակը, ավելի ճիշտ` դրա հավելվածները, լուրջ փոփոխություն են կրել», մասնավորապես «նախկինի պես տուրք է վճարվելու նաև գյուղմթերքների համար» («Տնտեսական շաբաթ, կամ հիմա մենք անկա՞խ ենք»):
«Առավոտը» ահազանգել է, թե Լինսի հիմնադրամի միջոցներով կառուցված Ոսկեպար-Կիրանց ճանապարհը «քանդվել կամ փոս է ընկել»` «մեծ հաշվով ճանապարհաշինարարների անորակ աշխատանքի» պատճառով («Միլիոնավոր դոլարների օգուտն ու վնասը»), «Հրապարակը» անդրադառնալով գյուղատնտեսական մշակաբույսերի նոր վնասատուի` ցեցի տարածմանը, հարցրել` «Ո՞վ է պատասխան տալու լոլիկի և կարտոֆիլի ցեցի հասցրած վնասների համար»:
Լոնդոնյան օլիմպիադայում հայ մարզիկների անհաջողության պատճառների մասին աշխարհահռչակ ծանրորդ, ՀՀ նախագահի խորհրդական Յուրի Վարդանյանի պարզաբանմանը «Նովոյե Վրեմյան» անդրադարձել է «յուրովի»` «Յուրի Վարդանյանն ընդդեմ Գագիկ Ծառուկյանի»: «Ժամանակը» հավելել է, թե «Մինչ պարզաբանում են նախկին ձախողումների արդյունքները»` օլիմպիադայում Հայաստանը ներկայացնող մեկ այլ ծանրորդ Արա Խաչատրյանը «նույնպես 0 ստացավ»:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ