Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 9 օգոստոսի 2012

«Հյուսիսափայլի» խորհուրդը

Հայաստանի և ՌԴ նախագահների հանդիպումը դարձել է օրվա մամուլի գլխավոր թեման: «Հրապարակը» գրել է, թե «Հայաստանյան հասարակությունը կարծես ողնաշարով զգում էր, որ երեկվա հանդիպումը վճռորոշներից է», սակայն նաև չի «նշմարել» «ոչ մի լավ բան»: «Ժամանակը» հրապարակումներից մեկում հանդիպումը որակել է «տակտիկական», առաջադրված խնդիրները` «ռազմավարական», մյուսում նշել, որ «ռուս փորձագետները Հայաստանի զարգացումը ոչ թե Եվրոպայում, այլ ԵվրԱզԷՍ-ում են տեսնում», երրորդում («Հայաստանի զարգացումների առաջիկա առանցքը») համարել «ակնհայտ», որ «Եվրասիական միության հարցը» ՀՀ-ի համար «դառնում է առաջնային», քանի որ, ըստ թերթի, «Ռուսաստանը այդ հարցում բավական ինտենսիվացնում է ճնշումը պաշտոնական Երևանի վրա»): «Ժողովուրդը» թեմային արձագանքել է «Սերժ Սարգսյանը երկու քարի արանքում» և «Գազի սակագնի բարձրացումն անխուսափելի է» հրապարակումներով:
«Առավոտը» գրել է, որ «գիշերային ժամերին հրավառությունների կազմակերպումը» կարգավորելու նպատակով կառավարության օգոստոսի 9-ի նիստի օրակարգում ընդգրկված է համապատասխան որոշման նախագիծ («Տխուր» լուր` գիշերային հրավառության սիրահարների համար»): «Ժողովուրդը» փոխանցել է կառավարությանը ներկայացված եզդիների միության և մարզային կոմիտների համատեղ դիմում-առաջարկը` ազգությամբ եզդի «աղջիկների համար ամուսնության նվազագույն շեմ համարել 16 տարեկանը», ինչը «ավանդույթներն են պահանջում», անդրադարձել նաև «քաղծառայողների սոցիալական ապահովության փաթեթների համակարգի»` կիրառման ընթացքում առաջացող մի շարք երևույթների («Լավ է լինել մկան գլուխ, քան փղի պոչ»):
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ