Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 10 օգոստոսի 2012

Կարդա, գրիր…

Պատմական տարբեր իրավիճակների կրկնությունը ըմբռնելու և գնահատելու համար «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդը բոլոր ղեկավարներին խորհուրդ է տալիս «շատ գրքեր կարդալ»: Ինքն, օրինակ, հասկացել է, որ Հայաստանի ներկա իրավիճակը «կամաց-կամաց սկսում է մոտենալ» Ռուսաստանի 17 թվականի հունվարին: Նման և մի շարք այլ դատողություններ անելու առիթ է դարձել ՀՀ և ՌԴ նախագահների հանդիպումը, որից Արամ Կարապետյանը «ոչինչ չի հասկացել» («Ժողովուրդ»): Հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությանն անդրադարձել է «Առավոտը» («Սարգսյանը նրբորեն Պուտինին ասել է` ո՞չ. Եվրոպա, թե՞ Ռուսաստան, այս է խնդիրը», «Պուտինը նաև գարեջուր է սիրում»):
«Ժողովուրդը» համամիտ չէ ՀՀ էկոնոմիկայի նախարարի այն պնդմանը, թե առաջին կիսամյակում արդյունաբերության ոլորտը աննախադեպ մեծ աճ է գրանցել: Ըստ այդ տրամաբանության, եթե նախորդ տարվա նույն ժամանակամիջոցում երկրում արտադրվել է 1(մեկ) տրակտոր, իսկ այժմ` 103, ապա տրակտորների արտադրությունն ավելացել է 103 անգա՞մ: Թերթի տարակուսանքն են հարուցել ԱՎԾ մի շարք այլ տվյալներ ևս: Զարմանալու և որևէ արտահայտված միտք հույժ ինքնատիպ մեկնաբանելու հատկանիշն այս թերթի մենաշնորհը կարելի է համարել: Այս անգամ նման վերաբերմունքի է արժանացել եզդի ժողովրդի ազգային ավանդույթները հարգելու մտադրությունը, որը արտառոց մեկնաբանությունների տեղիք է տվել:
Արտառոց փաստեր է ներկայացրել «Հրապարակը»: Թերթի տվյալներով, Հայաստանի որոշ պաշտոնյաներ Վրաստանի ծովափ հանգստանալու են մեկնում ծառայողական ավտոմեքենաներով («Պետական ունեցվածքի հակաօրինական օգտագործման մասին»):
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ