Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 11 օգոստոսի 2012

Եթե «Ժողովուրդը» չլիներ…

Եթե «Ժողովուրդը» չլիներ, ապա «Հրապարակն» այդպես էլ չէր իմանա, թե «ինչպես է Հայաստանում արդյունաբերությունը ծաղկում»: Հիմա պատասխանը գտնված է` տրակտորաշինությունն է «տեմպի տակ» աճում: Բայց և այնպես թերթում գերակշռում է ինքնուրույն մտածողությունը: Օրինակ` «անցած տնտեսական շաբաթվա գլխավոր մեխը կրկին Կրեմլի մատույցների մոտ պետք է որոնել»: Մեխի որոնումը ծնել է մի լայնածավալ հոդված, որտեղ, սակայն, տնտեսական վերլուծության հետքն անգամ չկա: Դա չի խանգարում, որ թերթը շարունակի տրամաբանել` այս անգամ շինարարի օրվա թեմայով: Նույնիսկ «անհամեմատ համեստ» նշված տոնը ընդվզում է առաջացրել և թերթին հիշեցրել կառավարության շենքի առջև մերթ ընդ մերթ անցկացվող «տանիք պահանջողների» բողոքի ակցիաները: «Ժամանակն» էլ իր հերթին տրամաբանական չի համարում «աղքատություն, չքավորություն, գործազրկություն» ունեցող երկրում ամեն տարի «Բազեի» հավաք հրավիրել:
«Առավոտին» այլ խնդիրներ են հուզում: Խոսրով Հարությունյանի դատողությունները Եվրասիական միություն-Հայաստան թնջուկի վերաբերյալ տագնապ չեն հարուցում. «Հայաստանը կանգնած չէ ճակատագրական այլընտրանքի առջև»,- պնդում է քաղաքական գործիչը:
Թերթն անդրադարձել է աշխատանքից հանիրավի ազատելու երկու դեպքի, որոնցից մեկն ունեցել է ողբերգական հետևանք, ինչպես նաև «Ստեփանակերտի պետական պատկերասրահին առանց կառավարության որոշման նկարներ հանձնելու» ենթատեքստ, մյուսը` մարզպետարաններից մեկի աշխատակցի համոզմունքը, թե իր պաշտոնանկությունը քաղաքական դրդապատճառ ունի:
Դատաիրավական բարեփոխման ընթացքն են քննարկում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը և իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:
«Հրապարակը» տպագրել է վարչապետին ուղղված «բաց նամակի» առթիվ վարչապետի մամուլի քարտուղարի և ջրտնտպետկոմի նախագահի պարզաբանումները` հավելելով. «Եվ լավ կլիներ, եթե բոլոր չինովնիկներն այսպես կարևորեին և արձագանքեին մամուլի հրապարակումներին»:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ