Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 15 օգոստոսի 2012

«Տխրությունս կամաց-կամաց փոխվում է լացի»

Նման տրամադրություն են հարուցում «Հայկական ժամանակի» որոշ հրապարակումներ: Տարվա առաջին կիսամյակում Հայաստանից մեկնած և ժամանած քաղաքացիների թվի տարբերության և վիճակագրական մի քանի այլ տվյալները տեղ են գտել «Տխուր, շատ տխուր վիճակագրություն» խորագրի ներքո, առաջին 5 ամիսներին արձանագրված տների էժանացման տեղեկանքը` «Վիճակը վիճակ չէ» վերնագրով: Մեկ այլ թղթակցության հերոսը, որը ֆերմերային կազմակերպության ղեկավար է, դժգոհում է, որ այս տարի ցորենի բերքը նվազ է և անորակ. «Դա օլիգարխների արած գործն է, նրանք, լավ սերմերը պահելով իրենց, բարձր գներով վաճառում են, գյուղացուն թողնելով զիբիլ»: Մյուս թերթերն էլ առանձնապես լավատես չեն: «Ժողովուրդը» «Արտֆուդի» մարքետինգի և գովազդի բաժնից չի կարողացել պարզել, թե «ինչպես է հայկական շուկայում իրականացվում պահածոյի իրացումը», իսկ «Հրապարակը», հակառակը, իր լավատեղյակ աղբյուրներից տեղեկացել է, որ նույն ձեռնարկությունում «շարքային աշխատողը ծեծի է ենթարկվել ղեկավարի կողմից»: Այս թերթը մեկ այլ, այս անգամ հայտնի գործարարի օրինակով ճգնում է ապացուցված համարել այն, որ իբր մեր երկրում «ամենապաշտպանված մարդիկ անգամ պաշտպանված չեն սնանկացումից և խաբեությունից», քանի որ ոմն Աշոտ Սուքիասյան «բենդերյան ոճով» խաբել է գործարարին:
Մամուլը, տվյալ դեպքում «Ժողովուրդը», շարունակում է քննադատել երկրից առանց դիվանագիտական ներկայացուցչությանը տեղեկացնելու վեց ամսից ավելի բացակայողներին տուգանելու որոշումը: «Առավոտը» մասնագետների աջակցությամբ քննարկում է ամուսնության տարիքի փոփոխման հարցը, «Ազգն» ու «Ժողովուրդը» լուսաբանում են Ծաղկաձորում Լեոնիդ Ենգիբարյանի արձանի բացման արարողությունը:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ