Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 16 օգոստոսի 2012

«Իմանալ զբանս հանճարոյ»

«Ազգը» անդրադարձել է «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» օրենքի փոփոխություններին, որոնք քննարկվելու են կառավարության այսօրվա նիստում («Հայաստանում նույնպես կլինեն «5 աստղանի Դելյուքս» հյուրանոցներ»), և լուսաբանել, թե որն է լինելու 5 աստղանի հյուրանոցներից դրանց տարբերությունը: «Ժողովուրդի» մեկնաբանությամբ Իրանում տեղի ունեցած երկրաշարժը «մտահոգությունների լուրջ առիթ է տվել» («Չսերտած դասեր»): Թեմային անդրադարձել է նաև «Առավոտը»` փոխանցելով սեյսմոլոգ Վլադիմիր Բալասանյանի երեկվա հայտարարությունը «Հենարան» ակումբում. «Երևանի շենքերի 80%-ը փլուզման վտանգի տակ է»: «Ժամանակը» ներկայացրել է Սիրիայում վերջին օրերին կատարվող իրադարձությունների վերաբերյալ օրաթերթի խմբագիր Արման Բաբաջանյանի դիտարկումները, հայկական համայնքի մտահոգիչ առօրյան, «ճակատագրի հեգնանք» համարել Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի չորրորդ փուլի փակումը և եզրակացրել, թե իբր «հալեպահայերը վստահ են, որ հայաստանցիները դեմ են իրենց Հայաստան ժամանելուն»: «Առավոտը» փոխանցել է մանրամասներ լրագրողի երեկվա մամուլի ասուլիսից, որի ընթացքում վերջինս հայտարարել է, թե իբր «Հրանուշ Հակոբյանը սուտ է խոսում, իբր սիրիահայերը չեն ուզում Հայաստան գալ»:
«Հայկական ժամանակի» հրապարակումներից մեկը տեղեկացրել է, որ «ՀՀ պաշտոնատար անձանցից ոչ ոք այս տարվա անցած ժամանակաշրջանում ի պաշտոնե ստացած ոչ մի նվեր չի հանձնել պետությանը», թեև դա օրենքի պահանջ է («ՀՀ պաշտոնյաներն ամենաազնիվն են»), մյուսը` փորձել «վերծանել» արտագաղթի «հարցը զուտ տնտեսական տեսանկյունից»: «Ժողովուրդը» փորձել է ըստ «ճաշակի յուրո» «վերցնել թեկուզ երեք բարձրաստիճան պաշտոնյաների` ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի կրթական մակարդակը» և համեմատել նախորդ տարիների պաշտոնյաների «մակարդակի» հետ ու եզրակացրել, թե իբր «ՀՀ իշխանությունները որակական լուրջ փոփոխություններ են կրել, ընդ որում` դեպի վատը» («Ճանաչել զիմաստություն և զխրատ»):
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ