Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 21 օգոստոսի 2012

«Հնձածդ խոտ չի՞»

«Հժ»-ն պարզել է, որ մարզերում անասնակերի պակաս կա: Նույնիսկ գյուղացիներին իրավունք է տրված անվճար հնձելու և «իրենց տուն տանելու» մերձակա անտառների խոտը: Բայց գյուղացիներն իրազեկված չեն, ուստի «ինչպես միշտ դրանից կօգտվեն միայն «ընտրյալները»:
Անասնապահության տագնապալից վիճակն արձանագրել և նույնիսկ «դեռ մի երկու ամիս առաջ առիթ է ունեցել կանխատեսելու» «Իրավունքը». «Կերի պակասի պատճառով Հայաստանում սկսվում է անասնագլխաքանակի բավական լուրջ կրճատմամբ շատ վտանգավոր գործընթաց»: Վիճակը, ըստ թերթի, դժվար թե բարելավվի, անգամ եթե գյուղացին, անսալով գյուղատնտեսության նախարարի հորդորին, գոմեշ պահի: Այս համատեքստում թերթը առանձնապես չի ուրախանում Ազգային վիճծառայության երեկ հրապարակած «սիրուն-սիրուն» թվերով: Այլ արձագանքներ ևս կան. «ՀԺ»` «Փայլը խամրում է», «Ազգ»` «7.7 տոկոս տնտեսական ակտիվության աճ` տարվա առաջին 7 ամիսներին»:
«Հայաստան վերադառնալու համար», ինչպես նաև այլ` սարքովի պատրվակներով, գումար գանձելու երևույթը քննադատում են «Հրապարակը» («Սիմվոլիկ երկիր, սիմվոլիկ գումարներ, սիմվոլիկ կառավարություն»), «Գոլոս Արմենիին» («Անհասկանալի» տուգանք»). «Իրավունքը» կարծիք է հայտնում, որ սոցիալական փաթեթի ներմուծումը քաշքշուկի տեղիք է տալիս, «Գոլոս Արմենիի» մեկ այլ հոդված մատնացույց է անում զբոսաշրջության ենթակառուցվածքների անկատարությունը` «Լյուքս» դասի էֆեկտը»:
Մի շարք թերթեր («Առավոտ»` «Արմեն Երիցյանի աշխատավարձն է՞լ է ցածր», «Ժողովուրդ»` «Համարենք, որ դա իմ բացթողումն է») լուսաբանել են ԱԻՆ ղեկավարի մամուլի ասուլիսը, «Ազգը» ներկայացնում է գյումրեցի Մուրադյան եղբայրների գյուտը, որի ներդրման համար պետական աջակցություն է ակնկալվում, «Հայոց աշխարհը» շարունակում է հետևել անշարժ գույքի շուկային` «Իսկ գները «բարձրանում են»:
«Գոլոս Արմենիի» դիտարկմամբ, մինչ մեր երկրի չինովնիկները աշխուժորեն զեկուցում են, որ տարատեսակ նվաճումներ են ձեռք բերվել, եվրագոտուց սարսուռ առաջացնող սառնամանիք է փչում` «Կրկնակի հարվածը.ինչպե՞ս փրկվենք ճգնաժամից»:
Չնայած Արտ.Գեղամյանը «Հայաստանը եվրասիական միության կազմում` Հարավային Կովկասում կայունության կարևորագույն գործոն» վերնագրով ծավալուն և սպառիչ հոդված է գրել («Իրավունք»), սակայն Հայաստանի և ԱՊՀ-ի երիտասարդները ինքնուրույն են ուզում խնդրո առարկան քննարկել, ուստի վաղը հավաքվում են Ծաղկաձորում («Գոլոս Արմենիի»):

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ