Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 22 օգոստոսի 2012

Գերակայությունների խորհուրդը

«Առավոտը» անդրադարձել է ԱՎԾ 2012թ. առաջին յոթ ամիսների մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ նախօրեին հրապարակած տեղեկատվությանը, որը բնութագրում է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը` «Տնտեսական ցուցանիշները լավատեսական են, արդյունաբերությունն ու արտահանումը աճել են, դոլարը` էժանացել»: «Հայաստանի Հանրապետությունը» նախ նշել է, որ «այս տարի գյուղմթերքի շուկայում դեֆիցիտ չի լինի», ու թեև «Առատ բերքը նույնպես խնդիրներ է առաջացնում, բայց պետությունը աջակցում է մթերման գործընթացին», որից «կշահեն և′ գյուղացին, և′ վերամշակողը», ապա, մի այլ հրապարակման մեջ, ներկայացրել, թե պետությունը մասնավորապես գյուղոլորտում ինչ գերակայություններ է ամրագրում, և մինչև 2016թ. կտրվածքով նախատեսված միջնաժամկետ ծրագրերի իրականացմամբ ինչպիսին կդառնա «Հայ գյուղը 3 տարի անց»: «Ազգը» հարցրել է, թե «Ում շահերն է պաշտպանում ագրարագյուղացիական միությունը», և կառույցի ղեկավար Հրաչ Բերբերյանի «գործողությունները» որակել «գյուղացիների շահերին դեմ գնալու» «վառ ապացույց» («Գյուղացիների անունից` գյուղացիների դեմ»): «Հայկական ժամանակը» անդրադարձել է 2011թ. պետական բյուջեի կատարման մասին կառավարության ԱԺ ներկայացրած տեղեկատվությանը, ըստ որի «պետական բյուջեն թերակատարվել է», նաև գրել, թե իբր «հաշվետվությունից պարզ է դառնում, որ «ստվերային տնտեսությունը ընդլայնվել է» ու «ճգնել» դա ապացուցել («Ստվերում» աճում են»): «Հայոց աշխարհի» հրապարակումներից մեկը արձագանքել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերության թափոնատարի վթարի հետևանքներին և ոլորտի ցավոտ հիմնախնդիրներին («Ինչպես սպանել ողջին. հանքարդյունաբերությո՞ւնն է կարևոր, թե՞ Հայաստանը»), մյուսը` հայաստանյան շուկայում վառելանյութի գնաճին («Վառելանյութի շուկայում դարձյալ գնաճ է նկատվում»):
Երևանի Մռավյանի անվան դպրոցի շենքը փաստաբանների պալատին տրամադրելու կառավարության որոշումը վերստին քննարկելով` «Հրապարակը» կանխատեսել է «բարդություններ» աշակերտների համար, ընթերցողներին էլ հավաստել, որ դրանց անդրադառնալու է ուսումնական տարվա սկզբին: Մի այլ հրապարակման մեջ թերթը ուշադրության է հրավիրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և նրա ղեկավարին ուղղված` «ԶԼՄ-ներում պարբերաբար հայտնվող շնորհակալական ուղերձները և նմանատիպ հայտարարությունները» («Շնորհակա՞լ լինենք»): «Ազգը» անդրադարձել է բրիտանական Reuterss լրատվական գործակալության հրապարակումներից մեկին` «Բանկային սանկցիաները շրջանցելու Իրանի հույսը Հայաստա՞նն է»:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ