Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 23 օգոստոսի 2012

«Վարկային բամբասանքների» ֆոնին…

Արձակուրդից վերադառնալով` «168 ժամը» փոխանցել է իր «տեղեկությունները», ըստ որոնց իբր «իշխանական վերնախավում որոշակի տարաձայնություններ են առաջացել` կապված Ռուսաստանից խոշորածավալ վարկային միջոցներ ներգրավելու հետ», և, նույն աղբյուրների վկայությամբ, նշել, թե «դրան դեմ է վարչապետ Տիգրան Սարգսյանը», քանի որ «ըստ նրա այդպիսով Հայաստանի համար ավելի դժվար կլինի հրաժարվել Եվրասիական միությանն անդամակցելու պարտադրանքից» («Չեն մերժի, բայց կտա՞ն»): Մի այլ հրապարակման մեջ թերթը, «Ժամանակի» հետ միասին («Միշա Հայրապետյանի ինքնասպանությունը և ռուսական 500$ մլն վարկի մութ էջերը»), «ամենաշատ քննարկվող թեման» համարել է արտաքին պարտքը («Էլի վարկային բամբասանքներ»):
«Հայկական ժամանակի» տեղեկացմամբ կառավարության այսօրվա նիստում Կապի և տրանսպորտի նախարարության կողմից ներկայացված մի նախագծի համաձայն` «այս տարի մի շարք ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների դիմաց վճարվելու է 2013թ. պետական բյուջեից» («Քարոզչություն նիսիայով»), իսկ Սփյուռքի նախարարության և Ոստիկանության համատեղ մշակած նախագծի «ընդունման պարագայում Սիրիայի հայ քաղաքացիները… իրենց վարորդական իրավունքը կարող են փոխանակել» Հայաստանում գործածվող համապատասխան փաստաթղթով` «առանց քննություն հանձնելու» («Պռավա` միմիայն հայերի համար»):
«168 ժամը» մանրամասներ է ներկայացրել ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանի երեկվա ասուլիսից («Շոկ կլինի` կլանենք»): Փոխնախարարի տնտեսական աճի վերաբերյալ հայտարարությանը անդրադարձել է «Հրապարակը»` «Ինչ աճի մասին է խոսքը», «Առավոտը»` տեղեկացրել, որ Վ.Արամյանի` ֆեյսբուքյան իր էջում տնտեսական հիմնախնդիրների վերաբերյալ բանավեճի հրավերը ընդունել է Հրանտ Բագրատյանը: Ըստ «Հայոց աշխարհի» «Բանկերը կանխատեսում են դոլարի ուժեղացում»: «Ժամանակը» անդրադարձել է Reuters գործակալության նախօրեի հրապարակմանը` «Իրանը Հայաստանի բանկերի միջոցով փորձում է շրջանցել պատժամիջոցները», և եզրակացրել, որ հարևան երկրի դեմ «կիրառվող պատժամիջոցների խստացման պայմաններում» ուշադրությունը բևեռվում է Հայաստանի վրա («Իրանական խառնաշփոթ Հայաստանում կամ ի՞նչ է սպասվում հայ բանկիրներին»):
«Առավոտը» փոխանցել է Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանի հայտարարությունը` «Սերգո Կարապետյանը նախարար չլիներ, դեղձն ամբողջովին կփչանար»: «Հրապարակը», հակառակը, գրել է, թե իբր «բնությունը մի կողմից, գյուղի պատասխանատուները մյուս կողմից, իսկական պատուհաս են դարձել գյուղացու գլխին» («Բան պիտի փոխվի»): Գյուղոլորտին անդրադարձել է նաև «168 ժամը»` «Գյուղացին նոր պարտքերի առջև է կանգնած»: «Ինչպե՞ս է վերահսկվում սննդամթերքի անվտանգությունը», հարցրել է «Հայոց աշխարհը» և եզրակացրել, որ այն «հիմնականում երաշխավորված չէ»:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ