Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 24 օգոստոսի 2012

«Գոլդ սենյակներից» անդին…

«Ազգը» տեղեկացրել է կառավարության կողմից պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանը վարելու կարգի հաստատման մասին և նշել, որ «շտեմարանի կիրառումը կբացառի ռիսկերը» ոլորտի աշխատանքում: «Հայկական ժամանակը» «հիշել» է յուրաքանչյուր տարի առաջին դասարանի աշակերտներին անվճար համակարգիչ տրամադրելու կառավարության` այս տարվա հաստատված ծրագրով նախատեսումը և հարցրել, թե «երբվանի՞ց է սկսվելու համակարգիչների բախշումը»: «Ժողովուրդը» վերստին անդրադարձել է «լրատվամիջոցներում անանուն աղբյուրների հղումներով շրջանառվող տեղեկատվությանը» Ռուսաստանից վարկ վերցնելու` «Հայաստանի իշխանությունների մտադրության մասին» և ըստ այդմ… «ճգնել» համոզել, թե իբր «չորս տարի շարունակ կառավարությունը ասում է մեկ բան, իսկ իրականությունը ցույց է տալիս լրիվ հակառակը»` մասնավորապես «տնտեսական աճի» «պահով»: «Իրավունքը» «հավուր պատշաճի» ներկայացրել է «հայաստանյան տնտեսության վիճակը բնութագրող» պաշտոնական տվյալները, սակայն նաև «հռետորաբար» հարցրել` «Իսկ ժողովրդին ի՞նչ, թե աճ կա»:
«Հայոց աշխարհը» մտահոգություն է հայտնել, որ «հիպոթեկային գործարքները կիսով չափ կրճատվել են» և մեկնաբանել երևույթի մի քանի պատճառները: «Հայկական ժամանակը» նախ գրել է, որ «այս տարի լավ բերք է ստացվել», հետո էլ… փորձել կանխատեսումներ անել, թե իբր «տարվա վերջին, երբ հայտնի կդառնան գյուղմթերքների ծավալները, և ԱՎԾ-ն կհրապարակի դրանց գները», կպարզվի, որ «գյուղացին առատ բերքի «շնորհիվ» միայն աղքատանում է» («Քիչ բերք` շատ եկամուտ»):
«Հրապարակը» անդրադարձել է Հայաստանում հոլանդական վարդերի աճեցման և վաճառքի խնդիրներին («Վարդերի վաճառքը` հարուստների զբաղմունք»): «Փոթորիկ մեկ բաժակ ջրում», այսպես է խորագրել «Իրավունքը» «eMedia.am» լրատվական կայքում հայտնված հոդվածաշարի մեկնաբանությունը, անդրադառնալով հեղինակի` Գևորգ Նահապետյանի` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի գործունեության վերաբերյալ գնահատականներին և տարաբնույթ կանխատեսումներին:
Ըստ «Հայկական ժամանակի» ԱԺ-ում այսպես կոչված «գոլդ սենյակներ» կան. թերթի հետ զրույցում ԱԺ աշխատակազմի ղեկավար Վրեժ Գասպարյանը ներկայացրել է, որ ԱԺ պատգամավորներին աշխատասենյակները տրամադրվել են «աշխատանքային կազմակերպական սկզբունքով» («Գոլդ սենյակում շարի՞կ են գլորելու»):

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ