Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 25 օգոստոսի 2012

«Նրանց կողմից ողջունվում են»

Ողջունող կողմը ԲՀԿ-ն է` հանձին իր մամուլի խոսնակի, ողջույնի առիթը` վարչապետի պաշտոնանկության ուղղությամբ «կատարվելիք քայլերը», որոնք, ըստ «ՀԺ»-ի, հետևելու են ԱԺ-ում 2011թ. պետբյուջեի կատարման հաշվետվությանը:
«Հրապարակի» տնտեսական վերլուծությունը, «չնայած բազմաթիվ արժանահիշատակ դիպվածների» առկայությանը, ամբողջովին նվիրված է «Ռոյտերսի» այն հայտարարությանը, թե Իրանը իր բանկային համակարգի ընդլայնման հարցում մեծ հույս է կապում Հայաստանի հետ: Խնդրի այսօրինակ արծարծումը թելադրված է հանգամանքով, որ այն «իսկապես քաղաքական լուրջ շրջադարձեր կարող է ունենալ»:
Ահա և գյուղատնտեսության նախարարի երեկվա մամուլի ասուլիսի արձագանքները. «Այս տարի վերավաճառողները կտուժեն» («Առավոտ»), «Բերքն ամբողջությամբ մթերվելու է» («Ազգ»), «Լավ է խոտ ճարեն, քան մորթեն» («ՀԺ»), «Մրցունակ` եվրոպական շուկաներում. ՀՆԱ-ի մեջ ոլորտի տեսակարար կշռի սրընթաց աճ է արձանագրվել» («ՀՀ»), «Առատ բերքն էլ է մեզանում պատուհաս» («ՀԱ»): Շարունակելով գյուղատնտեսության թեման, «Գոլոս Արմենիին» բավարար չի համարում պարենային անվտանգություն ապահովելու ուղղությամբ իշխանության ձեռնարկած քայլերը, ինչպես նաև հորդորում է պատշաճ ուշադրություն դարձնել հիդրոպոնիկ եղանակի արմատավորմանը:
«ՀԺ»-ն անդրադառնում է կառավարության օրենսդրական նախաձեռնություններին` կարծիք հայտնելով, որ դրանցից մեկի շնորհիվ «համայնքի ղեկավարը կզրկվի ավագանու աշխատանքը բոյկոտելու հնարավորությունից», իսկ մյուսով` եկամտահարկի ոլորտում 2013 թվականի հունվարի 1-ից սպասվող փոփոխությամբ, «վիճակը ավելի է վատանալու»: Նույնիսկ սոցցանցերում բարձրացած աղմուկից հետո պաշտոնյաները «կասկածելի լռություն» են պահպանում այս հարցի վերաբերյալ, գրում է թերթը: Նույն «ՀԺ»-ի վկայությամբ ՀՀ քաղաքաշինության նախարարի այցը Գյումրի «չափազանց հիասթափեցրել է հատկապես Շիրակի մարզի գյուղական բնակավայրերի անօթևան ընտանիքներին»: Պակաս հիասթափված չեն նաև Գյումրիում ապաստանած սիրիահայերը, որոնցից Սրապյան ընտանիքի անդամների հետ զրուցել է թղթակիցը:
«Առավոտը», ներկայացնելով մի փաստ, ըստ որի «Առողջապահության նախարարությունը ազատամարտիկին չի օգնել, եզրակացնում է. «Քանի դեռ մեր երկրում աղքատի, ազատամարտիկի հաշվին պետպատվերով վիրահատվում կամ բուժօգնություն են ստանում Աժ պատգամավորը, նախարարը կամ պետական որևէ չինովնիկ, ՀՀ կառավարության` առողջապահության ոլորտին առնչվող ծրագրերն անիրատեսական են»:
Կառավարության նիստերի օրերին շենքի առջև հավաքվելու «ավանդույթի» պատճառը «Գոլոս Արմենիին» համարում է այն, որ բարձրաստիճան պաշտոնյաները քաղաքացիների ընդունելություն կազմակերպելուն հարկ եղած ուշադրությունը չեն դարձնում, համապատասխան օրենսդրությունն էլ թերի է: Թերթը խորհուրդ է տալիս օրինակ վերցնել փոխվարչապետից, ով ոչ միայն չի խուսափում ժողովրդի հետ շփվելուց, այլև ինքն է հաճախակի համայնքներ այցելում:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ