Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 28 օգոստոսի 2012

Երկու պայման է դրել…

Առաջիկա ընտրության ժամանակ երկրի նախագահը ԲՀԿ նախագահի աջակցությունն ստանալու համար պետք է ԲՀԿ-ին տա «կառավարության 30 տոկոսը և վարչապետի փոփոխություն կատարի»: «Եթե ոչ, ապա…» («Հրապարակ»):
Աշունը չեկած` լրատվամիջոցները հիշել են վարչապետի պաշտոնանկության հարցը և այն դիտարկում են տարբեր կողմերից. «Ընդդիմադիր են մինչև «մարագի դուռը» («Ժողովուրդ»), «Հանիրավի արված հայտարարություններ, ըստ Գալուստ Սահակյանի» («Ազգ»), «ՀՀԿ-ն ընդդեմ ՀՀԿ-ի» («ՀԺ»), «Աշնանը կսրվի՞ վարչապետի հարցը» («Ժամանակ»): Պաշտոնանկության «սպառնալիքն» էլ, ըստ «Ժողովուրդի», վարչապետին մղել է «կտրուկ ու գործնական քայլերի». «Առողջապահության ոլորտը` մոնիտորինգի տակ» («Ժամանակ»), «Ինչպես են կոծկում առողջապահության ստվերը» («Իրավունք»), «Առողջապահության ոլորտում ավելացել է ստվերայնությունը» («Հայոց աշխարհ»): Ըստ մամուլի, մեր երկրում այլ թերություններ էլ կան. «ՀԺ»-ն մատնանշում է անշարժ գույքի «անշեղ էժանացումը» և Մեղրիի ՀԷԿ-ի շինարարության աններելի ձգձգումը, ՀԱԿ տնտեսագետ Վահագն Խաչատրյանը նորովի է ներկայացնում տարվա առաջին յոթ ամսվա ցուցանիշները («Առավոտ»), «Գոլոս Արմենիին» բացահայտում է Ռուսաստանի` առևտրի համաշխարհային կազմակերպություն մտնելու անցանկալի հետևանքները Հայաստանի համար, նույն «ՀԺ»-ն գրում է, որ մեր երկրում հաջողությամբ շարունակում է գործել Ռուսաստանի «Համերկրացիներ» ծրագիրը, որը արտագաղթի պատճառ է դառնում, «Ժողովուրդը» «կերտում է» ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանի դիմանկարը, իսկ Գյումրու ներկա և հաջորդ քաղաքապետները, ըստ «Ժամանակի», «անհասկանալի թուլություն ցուցաբերելով մոնումենտալիզմի նկատմամբ», կերտել ու քաղաքում տեղադրել են սեփական արձանները:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ