Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 30 օգոստոսի 2012

Քննարկումներից այն կողմ…

«Հայաստանի Հանրապետության» փոխանցմամբ երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, ներկայացնելով այս տարվա յոթ ամիսների պետական բյուջեի կատարողականը նշել է, որ «պետբյուջեի եկամուտներն աճել են 23 մլրդ դրամով» («Տեսակարար կշիռը հարկային եկամուտներինն է»): «168 ժամն» անդրադարձել է 2013-ից միասնական եկամտային հարկին անցնելու հիմնահարցին` հիշատակելով մանրամասներ ՀՀ Ֆինանսների և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների օրերս կայացած մամուլի համատեղ ասուլիսից` «Հրահանգավորվող, շուկայական տնտեսություն»: «Ազգը» հավելել է, թե «Նախարարները խուսափեցին ասելուց», որ «եկամտահարկի փոփոխությունը նաև բյուջետային լրացուցիչ մուտքեր ապահովելու համար էր»: «Ժողովուրդը», հերթական անգամ վկայակոչելով իր «աղբյուրների փոխանցումը», նշել է, թե իբր «իշխանական կուլիսներում կրկին սկսել է ակտիվորեն քննարկվել վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկության թեման» և ըստ «ճաշակի յուրո» փորձել ներկայացնել «համապատասխան-սազական սցենար» («Տիգրան Սարգսյանը` քավության նոխազ»): Պաշտոնանկության թեման չի շրջանցել նաև «168 ժամը», ըստ որի «Բարգավաճ Հայաստանը» ոչ պատահաբար ցանկանում է այն «ընդգրկել» առնվազն «հանրային քննարկման օրակարգում» («Տիգրան Սարգսյանը նաև ԲՀԿ-ի վարչապետն է»):
Օրերս վարչապետի մոտ առողջապահական ոլորտի հիմնախնդիրների շուրջ տեղի ունեցած խորհրդակցությանը «Հրապարակը» անդրադարձել է «Էն տեսակ մարդուն հունից հանեցին» հրապարակմամբ: «Ժամանակը» իր հանգույն է արձագանքել Առողջապահության նախարարության աշխատակազմի Պետական առողջապահական գործակալության պետ Արա Տեր-Գրիգորյանի երեկվա հրաժարականի դիմումին` «Վարչապետական խորհրդակցության առաջին ծիծեռնակը»:
«Հայկական ժամանակը» «ահազանգել» է, թե իբր զբաղվածության ցուցանիշները ներկայացնող պաշտոնական վիճակագրության տվյալները «վկայում են ՀՀ տնտեսության ողբերգական վիճակի մասին» և փորձել դա հիմնավորել («Աղետ գուժող թվեր»): Մի այլ հրապարակման մեջ թերթը, ներկայացնելով անասնակերի դեֆիցիտի առնչությամբ «Ֆերմերային շարժում» հկ նախագահ Սարգիս Սեդրակյանի մտահոգություն-հայտարարությունը, «գուժել է», թե «Գյուղացիները խուճապահար են»: «Հայոց աշխարհը» նշել է, որ «Վառելանյութի շուկան արագորեն թանկանում է» և «գները բարձրացել են 30 դրամով», «Ժամանակը»` անդրադարձել Եվրամիության պաշտոնական կայքում տեղադրված տեղեկությանը, ըստ որի «Հայաստանին կտրամադրվի 60մլն եվրո աջակցություն», որն ուղղվելու է «դատաիրավական բարեփոխումների, տնտեսական գործակցության և Եվրամիության ու Հայաստանի միջև համաձայնագրերի համար» («Միլիոնը իշխանական զամբյուղում»), «168 ժամը»` փոխանցել ABBYY միջազգային ընկերության փոխնախագահ Արամ Փախչանյանի հետ զրույցը` «Հայաստանը պետք է գրավիչ երկիր դառնա հաջողությունների հասած հայ մասնագետների համար»:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ