Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 4 սեպտեմբերի 2012

Քննարկումների պրկվող լարը…

«Հայացքը», «Իրավունքը» և «Հայկական ժամանակը» տեղեկացրել են, որ իրենց զբաղեցրած պաշտոններից ազատվել են ՊԵԿ-ի նախագահի տեղակալներ Արտաշես Բեյբությանն ու Ռուբիկ Քոչարյանը: «Հրապարակը» թեմային արձագանքել է «Հարկայինը նեղում է բիզնեսմեններին, իսկ կառավարությունը` հարկայինին» հրապարակմամբ: «Օրակարգը» գրել է, որ 2012թ. հունվար-օգոստոս ամիսների սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ ԱՎԾ հրապարակումների համաձայն «ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում աճ է արձանագրվել տնտեսության բոլոր ոլորտներում, բացառությամբ էներգետիկայի ոլորտի» («Փորձված ճանապարհով. վիճակագիրներն աճ են նկատել անգամ շինարարությունում»), մի այլ հոդվածում («Բազայի հաշվին») նաև հավելել, որ «գնաճը վերջապես վերադարձել է թիրախային շրջանակ»: Ըստ «Հայոց աշխարհի» տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումներն այս տարի նվազել են «շուրջ 40 տոկոսով» և «ինչպես նախկինում, այնպես էլ այժմ… ներդրումային հոսքերն առանձնանում են իրենց բևեռացվածությամբ» («Ներդրողների հետաքրքրությունները պակասել են»): «Հայացքը» փոխանցել է ՀԱԿ խորհրդարանական Հրանտ Բագրատյանի դիտարկումները «իր համար առավել նախընտրելի տնտեսական թեմաների» շուրջ. ըստ որոնց «Հայաստանը դեռևս պատրաստ չէ մաքսային միությանն անդամակցելուն», եկամտահարկի գանձման նոր օրենքը ենթադրում է հարկերի բարձրացում, որից «տուժելու է հարկ վճարողը» և այլն («Բագրատյանի դիտարկումները մտահոգիչ հարցերի շուրջ»), «Ժողովուրդում» ներկայացվել է ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի տեսակետները, թե «մենք արտահանում ենք ոչ մրցունակ ապրանք», «Հայաստանն իր հարևան երկրների հետ գրեթե առևտուր չի անում», «թեև տրամաբանության համաձայն իրավիճակն այլ պետք է լիներ», «մենք հարևանների հետ տնտեսական կապերը զարգացնելու խնդիր չենք դրել» և այլն («Մեկուսացած աշխարհից և ամենքից»):
Շաբաթ օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Արմավիրի մարզ աշխատանքային այցից և գյուղմթերք վերամշակող ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ անկացված խորհրդակցության բովանդակությունից «Հայկական ժամանակը» «հանգել է եզրակացության», թե իբր «Հայաստանում շուկայական տնտեսություն գոյություն չունի»: «Օրակարգը», անդրադառնալով եկամտահարկի վերաբերյալ նոր օրինագծին, նշել է, թե, ըստ հաշվարկների, «հարկային բեռը թեկուզ և քիչ, այնուամենայնիվ ավելանալու է», թե «միասնական հարկը կառավարությանը լրացուցիչ 10 մլրդ դրամ կապահովի» և թե «ստացվում է, որ «վարչարարության պարզեցման դիմաց գործարարները ստիպված են լինելու վճարել հարկային բեռի ավելացման տեսքով» («Վճարովի բարեփոխումներ»), որին յուրօրինակորեն ձայնակցել է «Հրապարակը»` գրելով, թե իբր «Եկամտահարկի մասին նոր օրենքը… անցած տնտեսական շաբաթվա հիմնական սկանդալը դարձավ» («Տնտեսական շաբաթ, կամ լավ են ապրում»): Մի այլ հրապարակման մեջ թերթը ներկայացրել է ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի հետ զրույցը («Քննարկում ենք պարտքի վերակառուցման կամ ներգրավման տարբերակները»), որում նախարարը «չի բացառում, որ Հայաստանը նոր պարտք ներգրավի` նախկին պարտքերը վերաֆինանսավորելու համար»: «Հրապարակը», անդրադառնալով առողջապահության ոլորտում առկա հիմնախնդիրների լուծման ուղղությամբ կառավարության ձեռնարկումներին, իր հանգույն նախ «բացահայտել է», թե իբր «իշխանության արձագանքը ժողովրդին հուզող թեմաների վերաբերյալ նույնպես թևակոխել է քաղաքական փուլ», ապա «եզրակացրել», թե «վարչապետը խաղում է հանրության համար ամենաթույլ` առողջապահության լարի վրա»:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ