Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 5 սեպտեմբերի 2012

Հայտարարությունների խճանկար

«Հայոց աշխարհը» հայտարարել է, թե հաջորդ տարվա հունվարի 1-ից եկամտային հարկի ներմուծումն իրարանցում է առաջացրել գործարարների շրջանում, որոշ տնտեսվարողներ միջոցներ են ձեռնարկում` խուսափելու «հարկատեսակների հետ կապված հավելյալ վճարներից» և «պատրաստվում են մինչև օրենքի գործողության մեջ մտնելը նվազեցնել աշխատավարձերը» («Ինչպես են գործարարները «պատրաստվում» եկամտային հարկին»): «Օրակարգը», ինչպես նախորդ օրը «Հայոց աշխարհը», անդրադարձել է ԱՎԾ տվյալներին, ըստ որոնց «Հայաստանում էապես կրճատվել է օտարերկրյա ներդրումների ծավալը», տարօրինակ համարել, որ ներդրումների ծավալի կտրուկ նվազում տեղի է ունեցել երկրորդ եռամսյակում, հիշատակել նաև Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի մեկնաբանությունը, որ «հատկապես փոքր շուկաներում վիճակագրական ցուցանիշով դինամիկ հետազոտություններ անելը այնքան էլ ճիշտ չէ», քանի որ «մեկ-երկու խոշոր ներդրումային ծրագրերի ավարտը կարող է էապես փոխել վիճակագրությունը» («Ներդրումախտ»): «Հրապարակը» ահազանգել է, թե, չնայած «նախազգուշացումներին», որոշ «հայրենական արտադրողները շարունակում են մեքենայությունները, որոնք արդեն բացահայտվել են կաթնամթերքի 7 խոշոր արտադրամասերում» («Մուլտի Ագրո»-ում սննդի անվտանգության խախտումներ կան»), մի այլ հրապարակման մեջ էլ «Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության մեջ ընդգրկվող զբոսաշրջային օպերատորների հաշվառման կարգի» վերաբերյալ էկոնոմիկայի նախարարի հրամանը որակել է «սխալ» և փորձել դա հիմնավորել («Սխալ հրաման»): «Առավոտը» գրել է, թե ավտոմեքենաների ապահովագրությամբ զբաղվող ապահովագրական ընկերությունները «նոր գործելաոճ են ընտրել»` «ճանապարհատրանսպորտային վթարի արդյունքում տուժած մեքենայի տիրոջը չվճարելու» առումով («Գարանտ-Լիմենս»ը ՃԵ-ի նոր կանոննե՞ր է սահմանում»):
«Հայկական ժամանակի» հրապարակումներից մեկն անդրադարձել է այս տարվա առաջին յոթ ամիսներին միջին աշխատավարձի փոփոխությունների վերաբերյալ ԱՎԾ հրապարակած տվյալներին («Երեք հանճարեղ կտավ»), մյուսը` «Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարության իրականացման հիմնախնդիրներին` «Գործարան կա, ցեմենտ չկա»:
«Օրակարգի» «Գազ տալ մինչև փետրվար կամ ինչու է կառավարությունը ավելացնում «Հայռուսգազարդում» իր մասնաբաժինը» հրապարակման մեջ հայտարարել է, թե «Հայաստան առաքվող գազի գինն արդեն բարձրացել է», «Պետեկամուտների կոմիտեի տվյալներով` այն արդեն թանկացել է»: Մի այլ հոդվածում թերթը հնարավոր է համարել, որ «Նաիրիտի» կառավարումը ստանձնի ռուսական «Իտեռա» ընկերությունը («Իտեռային» սպասելիս»):
Ըստ «Ժամանակի» Վրաստանում «արդեն հաստատուն կերպով շրջանառության մեջ է դրվել «հայկական կապիտալ» արտահայտությունը», իր հերթին «ՀՀ-ից արտերկրներում կատարված ներդրումների ծավալների մասին» ԱՎԾ-ն «լռում է» («Հայաստան և Վրաստան. ի՞նչ տարբերություններ կան գործարար միջավայրերի առումով»):
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ