Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 7 սեպտեմբերի 2012

Կառավարության նիստի արձագանքը

Երեկվա նիստը և դրան նախորդած քննարկումը կարևորել են գրեթե բոլոր լրատվամիջոցները: Ահա վերնագրերը. «Հասնել և անցնել 2012-ը», «101 մլրդ-ը թիվ չէ» («Օրակարգ»), «Հայաստանի մրցունակությունը ինտերնետի, բջջային կապի և մրցակցության ոլորտներում», «Բյուջեի եկամուտները կկատարվեն…» («Ազգ»), «Հայաստանի մրցունակությունը բարելավվել է» («ՀԱ»), «Հայաստանը բարելավել է իր ցուցանիշները» («Դելովոյ էքսպրես»), «Ինչքանո՞վ է հիմնավոր ֆիննախի լավատեսությունը» («Իրավունք»), «Պարապ վախտի խաղալիք» («ՀԺ»), «Խախտողների ցանկը գնալով մեծանում է» («Հրապարակ»), «Կաթնամթերք` վնասակար հավելումներով» («Ժողովուրդ»): Մյուս թեմաներից «Հայացքին» հետաքրքրել է ազգային վիճծառայության առաջիկա ուսումնասիրությունը շինթույլտվություն ստացածների վերաբերյալ, «Հայացքին» և «ՀԺ»-ին` պետական միասնական գրանցամատյանից օգտվողների ցանկի ընդլայնումը:
Ընդհանուր տնտեսական հարցերին, «լավ ու վատ» նորություններին են անդրադարձել «Ժողովուրդը», «Օրակարգը», «Ռեսպուբլիկա Արմենիան», «Հայաստանի զրուցակիցը», իսկ «Դե ֆակտո իրատեսը» «դառը» հումորով է գրում արգելված ժամերին անհարկի բարձր երաժշտություն միացնելու կամ տեղի-անտեղի հրավառություն սարքելու արմատացած սովորությունների և դրանց դեմ կառավարության ձեռնարակած ոչ միշտ արդյունավետ միջոցների մասին` «Անասնակերպի զվարճանքը»:
«Հայացքի» «հավաստի աղբյուրները պարզել են», թե «ինչու աշխատանքից ազատվեցին Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալները»: Մի այլ հրապարակման մեջ պարբերականն անդրադարձել է 2013թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող «Եկամտահարկի մասին» օրենքին` վերստին քննության առնելով «գործատուի և աշխատողի կողմից առանձին վճարվող սոցվճարների հիմնախնդիրը («Պետությունը գիտի ինչ է անում»), որին ծավալուն հրապարակմամբ արձագանքել է նաև «Հայաստանի զրուցակիցը» («Աշխատավարձերը կավելանան թղթի վրա, իսկ հարկերը` իրականում»)` հարցը «շոշափելով» «պարտադիր կուտակային բաղադրիչով կենսաթոշակային համակարգի ներդրման» լույսի ներքո:
«Հայկական ժամանակը» Շորժա գյուղի բնակիչ Մարգո Հարությունյանի` կառավարությանն ուղղված բաց նամակը խորագրել է «Փոխհատուցել են» թղթի կտրոններով»: «Հայացքը» հարցրել է` «ՀՀ վարչապետը հունգարացի գործընկերոջն ասելու բան չունի՞»: «Օրակարգը» փոխանցել է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի «ֆեյսբուքյան մտորում-հորդորներից» մեկը` «Խաբված լինելը չի կարող արդարացում լինել. Օսկանյանը` Նալբանդյանին»: «Հայաստանի զրուցակիցը» բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հրապարակումը խորագրել է «Եվս մեկ անարժեք կառույց» և հայտնել տեսակետ, թե իբր այն «ձևական բնույթ է կրելու»:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ