Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 8 սեպտեմբերի 2012

Գնացեք Վրաստան և տեսեք…

Սույն կոչը, որ տարիներ շարունակ հնչել է տարբեր տրամաչափի մեր գործիչների շուրթերից, այս անգամ տարփողում է Բագրատ Ասատրյանը, այն էլ հասցեագրելով կառավարությանը և խորհուրդ տալով «հերթական նիստ անելու փոխարեն նստեն մեքենան և մեկնեն Վրաստան ու տեսնեն` այնտեղ ինչ է կատարվում: Այնտեղ ակնհայտ լավ է»: Գործիչը նաև խորաթափանցորեն ընկալել է երկու երկրների մաքսատների աշխատակիցների քաղաքակրթական տարբերությունը. եթե վրացին քաղաքացուն դիմում է «դուք»-ով, ապա հայը նրան դիմավորում է արևածաղկի սերմ չրթելով և «հոպար» դիմելաձևով («168 ժամ»): Առայժմ կառավարությունը, անտեսելով Բ. Ասատրյանի խորհուրդը, կանոնավորապես գումարում է իր նիստերը և ավելին, «Հրապարակի» փոխանցմամբ անցկացնում նաև «նախարարական կոմիտեների նիստեր», որոնք «ընթանում են փակ դռների ետևում» և որտեղ «դրսևորվում է վարչապետի վերաբերմունքն այս կամ այն նախարարի հանդեպ»:
Մամուլն անդրադառնում է նաև եկող տարվա պետ բյուջեի, («ՀԱ»), սոցապ ծառայությունների տրամադրման միասնական ծրագրի («Ժողովուրդ»), ԵՄ նոր Թվինինգ ծրագրի («ՀԱ») քննարկմանը: «ՀԺ»-ն քննադատում է ՀՀ կենտրոնական բանկին, որը «չի կարողանում համարժեք արձագանքել Հայաստանում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակին», «Գոլոս Արմենիին» սուզվում է ջրպետկոմի խախտումների ու կամայականության «պղտոր ջրերը»` «Ամենաթողությունն ըստ ջրպետկոմի»: Այս թերթին զարմացրել է Թուրքմենստանի փոխվարչապետի այն հայտարարությունը, թե իր երկիրը պատրաստվում է էլեկտրաէներգիա արտահանել Հայաստան, քանի որ երկար տարիներ թմբկահարվում էր այն գաղափարը, թե իբր մեր երկիրն է իր ավելցուկ էլեկտրաէներգիան վաճառելու հեռու և մոտ հարևաններին` «Էներգահանելուկ»:
ԲՀԿ-ի երիտասարդ խոսնակի երեկվա հայտարարությունների տարատեսակ արձագանքների հերթն այսօր տպագիր մամուլինն է` «Հրապարակ», «168 ժամ», «ՀԺ», «Ժողովուրդ», «Ժամանակ»…
«Ազգի» խմբագիրը իր ադրբեջանցի գործընկերոջ հետ պատասխանել է «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի հարցերին և շատ հակիրճ ձևակերպել Հայաստանի մամուլի հիմնախնդիրը` «Գրիր ինչ ուզում ես, միևնույնն է` չի ազդում» («Առավոտ»):
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ