Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 11 սեպտեմբերի 2012

«Բացարձակապես և վստահաբար»

Մեր հասարակության գրագետ համարվող հատվածն անգամ հաճախ շփոթում է «բացարձակապես» և «բացառապես» բառերի իմաստը` դրանք օգտագործելով միմյանց փոխարեն: Ասվածը, սակայն, չի վերաբերում ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության քարտուղարին, ով հրաշալի տարբերում է նշված բառերը. «… մեր ցանկացած քննադատություն բացարձակապես առողջ է, բացարձակապես օբյեկտիվ ու բխում է… (ուշադրությո′ւն) բացառապես մեր երկրի շահերից» («Ժամանակ»): Բայց կան նաև այլ բառեր, որոնք նույնպես բանավոր խոսքը ճոխացնելու և արտահայտիչ դարձնելու հատկություն ունեն. «… մենք բացարձակապես ու վստահաբար գտնում ենք, որ տարվող տնտեսական քաղաքականությունը սխալ է, որ… թիրախները, նպատակները սխալ են ընտրված, և կատարման ուղիներն են ուղղակիորեն սխալ»: Ձևակերպումները միանգամայն և բացարձակապես տպավորիչ են: Նույն բանը, ըստ «Իրատես դե ֆակտոյի» գլխավոր խմբագրի, չի կարելի ասել ԲՀԿ մամուլի խոսնակի «ճամարտակությունների» մասին, «որոնք հայերենից հայերեն թարգմանելու խիստ կարիք ունեն»:
«Ժամանակը» համեմատել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի և ՊԵԿ մաքսային ծառայության պաշտոնական կայքում հրապարակված տվյալները. առաջին աղբյուրը Հայաստանի սահմանին գազի ձեռք բերման գինը նշում է 180 դոլար, երկրորդը` 220 դոլար: Բնականաբար, փորձագիտական եզրակացության անհրաժեշտություն է առաջանում, և թերթը դիմում է ՀԱԿ տնտեսագետ Վահագն Խաչատրյանին: Վերջինս իսկույն գլխի է ընկնում, որ «կամ պետեկամուտների տվյալներն են սխալ, կամ էներգետիկայի նախարարը ճիշտ չի ասում»` «Գազի գնի ստվերը»: Տնտեսական այլ հարցեր նույնպես արծարծվել են մամուլի էջերում. «Ստվերն անձեռնմխելի է», «Կոնյակի արտահանման առեղծվածը» («Օրակարգ»), «Էլի ի վնաս փոքր բիզնեսի» («ՀԺ»), «Սոդան` որպես քաղաքական կատեգորիա» («Հրապարակ»), «Արտագաղթում են` չդիմանալով բարեկեցիկ կյանքին» («168 ժամ»):
«Հայոց աշխարհը» արձանագրում է, որ «տնտեսական բարձր ակտիվության պայմաններում սոցիալական վիճակը հիմնականում չի փոխվում», ինչը նաև «եկամուտների խիստ կենտրոնացման հետևանք է, որի ուղղությամբ կառավարությունը գրեթե քայլեր չի ձեռնարկում» («Կառավարությանը ծանր օրեր են սպասում»):

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ