Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 12 սեպտեմբերի 2012

Նրանց մոտ գաղափարական պայքար է…

Հայոց լեզուն անգիտության հետևանքով բզկտող հանրային գործիչների թիվն ավելացել է ևս մեկով. ԲՀԿ նորընտիր պատգամավորն այսպես է բնորոշում ԲՀԿ-ՀՀԿ «գործակցությունը». «Հանրապետականի հետ մեզ մոտ գաղափարական պայքար է, և առաջին հերթին դա կառավարության ծրագրից է, որովհետև մեր կուսակցությունը չի ընդունում կառավարության ծրագիրը» («Առավոտ»): Բարեբախտաբար, այս կուսակցության դիրքորոշումն ավելի հոդաբաշխ ներկայացնող գործիչներ էլ կան: Օրինակ` «Երբ որ ԲՀԿ-ն հարմար գտնի խոսել նախագահական ընտրությունների մասին, այդ ժամանակ էլ կխոսի» («Ժողովուրդ»), «Ցանկալի չէ մեզ հրամցնել կանոնակարգով կամ այլ կերպ առաջարկվող, առավել ևս պարտադրվող որևէ ձևակերպում: Քաղաքագիտական գրականության մեջ ես երբեք նման պարտադրանքի չեմ հանդիպել» («Հայոց աշխարհ»): Մինչդեռ «Ժամանակի» տեղեկություններով ամեն ինչ ավելի պարզ է. ԲՀԿ ղեկավարը և «մի խումբ խոշոր գործարարներ» պարզապես սկսել են «կրճատել իրենց բիզնես-գործունեության ծավալները, որ խոչընդոտեն տարեվերջին տնտեսական աճի արձանագրմանը»: Սակայն դա, ըստ ՀՀԿ ներկայացուցիչների, դժվար թե արդյունք տա, քանի որ, Էդ. Շարմազանովի խոսքով, «ՀՀԿ-ն վստահում է վարչապետի և մեր կողմից ձևավորված կառավարության քայլերին» («Առավոտ»): Սամվել Նիկոյանը նույնպես վստահ է, որ «վարչապետը մնալու է, ղեկավարելու է կառավարությունը, և առջևում բարեփոխումների ուղղությամբ սպասվում են շատ ավելի գործնական քայլեր»: «Ազգը» «մրցակցային դաշտում Հայաստանի առաջընթացը ներկայիս կառավարության արժանիքն է» համարում («Կրկին Հայաստանի մրցունակության մասին»), «Ռեսպուբլիկա Արմենիան» շեշտում է, որ Հայաստանը արդյունաբերական ապրանքների արտադրությամբ առաջատար դիրք ունի ԱՊՀ-ում:
Քննադատությունը ևս անպակաս է մամուլում: Վերահսկիչ պալատի նախագահի երեկվա զեկուցմանն արձագանքել են «Հրապարակը», «Հայոց աշխարհը», «Իրավունք-հետաքննությունը», «Ազգը», «Օրակարգը», «Ժողովուրդը»: Կառավարության գործունեության մեջ այլ թերություններ են մատնանշում «ՀԺ»-ն («Հարստացող սովածները»), «Հայոց աշխարհը» («Աղքատությունը խորացել է, խնայողությունները` ավելացել»), «Օրակարգը» («Վարկերը հրաժարվում են աշխատել», «Պարտքը սպասարկվելու հատկություն ունի»), «Հրապարակը» («Այսպես որ գնա, իշխանությունը կվերածվի ՀՀԿ-ական կուսակցական կլուբի»): Վերջին «վրձնահարվածը» կատարում է «ՀԺ»-ն` զարմանալով, որ «կառավարության հեռախոսային «խփած պլատան» փոխելու համար ավելի քան մեկ ամիս է անհրաժեշտ»:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ