Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 14 սեպտեմբերի 2012

ԱԺ և կառավարության նիստերն ու մամուլը

Ամենաքննարկվողն, անկասկած, կենսաթոշակային բարեփոխման հարցն է, որն արժանանում է ծայրահեղ գնահատականների. «Հետևողականորեն կործանում են երկիրը» («ՀԺ»), «Ընդդիմադիրների վրդովմունքն ու Արգամիչի ոտնահարված համեստությունը» («Հրապարակ»), «Մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ» («Ժողովուրդ»), «Ֆինանսների փոխնախարարը մշակույթի պակաս է նկատում. Վարդան Արամյանը` կենսաթոշակային բարեփոխման ընթացքի մասին» («Օրակարգ»): Եվ քանի որ Հ1-ը «մոնտաժել էր» առաջին դասարանցիներին համակարգիչ տրամադրելուն վերաբերող հարցը, «ՀԺ»-ն այն տպագրել է վարչապետի պատասխանով հանդերձ: Այս թերթի լրահոսում տեղ է գտել էլեկտրոնային ստորագրությանը վերաբերող որոշումը, որին ավելի հանգամանորեն անդրադարձել է «Ազգը»: «Հայացքը» արծարծել է նիստում քննարկված ևս երկու հարց` «Կառավարությունը վճարել է Եվրադատարանում Հայաստանին հաղթածների գումարները» և «Հայաստանում կներդրվի կոլեկտիվ հայցերի ինստիտուտ»: «ՀԺ» -ին խիստ հետաքրքրել է Վ. Համբարձումյանի անվան մրցանակի առաջիկա հանձնման վերաբերյալ կառավարության որոշումը, որը, պարզվում է, ակադեմիկոս Դ. Սեդրակյանի սրտով չէ. «Փաստորեն, Վ. Համբարձումյանի անունն օգտագործվում է նրա գիտական հակառակորդների աշխատանքները գովազդելու համար»: Ֆիննախը պատասխանել է «Օրակարգի» նախորդ համարի քննադատական հրապարակմանը, նույն «Օրակարգը» կառավարությանը քննադատել է գազի սակագնի խնդրով լռելու» համար, իսկ «Հայաստանի զրուցակիցը» միանգամից երկու հոդված է նվիրել տնտեսության խնդիրներին` «Բիզնեսի վիճակը Հայաստանում» և «Կառավարությունը և գյուղացին»:
«Իրատես դե ֆակտոն» զրուցել է տեխնիկական գիտությունների դոկտոր Վ. Համազասպյանի հետ` «Եթե ՀՀ վարչապետը կոնկրետ քայլեր է անում, ուրեմն լուրջ հեռանկար է տեսնում»: Այս թերթը մեկնաբանել է նաև ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հնչած Եվրասիական միությանն անդամակցելու հարցը` «Վարչապետի պատասխանը Չեմբեռլենին»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ