Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 15 սեպտեմբերի 2012

«Ես մի մասը կվերցնեի, բայց ինձ ամբողջն է հարկավոր»

Հայտնելով իր այս ցանկությունը, գրական հայտնի հերոսն ակնհայտ ագահություն է ցուցաբերում: Անհամեմատ ավելի սակավապետ է ԲՀԿ մամուլի խոսնակը, երբ փոխանցում է իր կուսակցության պատրաստակամությունը` ստանձնելու երկրի «կամ ամբողջական կամ մասնակի կառավարումը»: «Մասնակին», իհարկե, վարչապետի պաշտոնն է` հարակից պաշտոններով հանդերձ («Ժամանակ»): Քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանին ուղղված «168 ժամի» հարցերի մի մասը նույնպես շոշափում է երկրի պաշտոնյաների աստիճանակարգը. «Եթե Հովիկ Աբրահամյանը կարող է դառնալ ԱԺ նախագահ, ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանը չի կարող դառնալ վարչապետ»,- հարցերից մեկին հարցով է պատասխանում քաղաքագետը:
Այդ ընթացքում տնտեսական շաբաթն իր հունով մոտենում է ավարտին, և «Հրապարակը» փորձում է գտնել դրա առանձնահատկությունը: Այն, անկասկած, կենսաթոշակային բարեփոխման բանավեճն է, որին անդրադարձել են նաև «Գոլոս Արմենիին»` զգուշացնելով զերծ մնալ փոցխի վրա ոտք դնելուց և «Հայոց աշխարհը»` «Կենսաթոշակային բարեփոխման լույսն ու ստվերը»: «Առավոտը» ներկայացնում է կառավարության վերջին նիստի հարցերից երեքը, որոնցից առաջինի վերաբերյալ ընդունված որոշումը նույնպես միտված է «Եկամտային հարկի մասին» օրենքի հաջող կիրառմանը` «Ռիսկերը կբացառվեն»:
Եթե «Հրապարակը» Երևանի գլխավոր ճարտարապետի կարևորած միտքը, որ քաղաքի կենտրոնի կիսակառույցները պետք է շուտափույթ ավարտին հասցնել, անվանում է «լավ բան», ապա «Ժամանակը» կասկած է արտահայտում, որ «քաղաքապետարանը որոշել է կառավարության հետ միասին գերակա հանրային շահ ճանաչել և վերավաճառել դրանք»:
«168 ժամը» փորձել է մեկնաբանություն ստանալ Վարդան Այվազյանի անվան հետ կապված սկանդալի վերաբերյալ, բայց չի կարողացել:
«Հրապարակը» հիշեցնում է, որ անցյալ տարի վարչապետը սահմանամերձ Գառնառիճ գյուղի բնակիչներին խոստացել է աջակցել կիսաքանդ ճանապարհի նորոգմանը:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ