չորեքշաբթի, 19 սեպտեմբերի 2012
Գլխավոր թեման նույնն է
Մամուլի գլխավոր թեման շարունակում է մնալ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությունը, որի մասին կարծիք են հայտնում ԱԺ պատգամավորներ Վահան Բաբայանը, Ռուբեն Հակոբյանը («Առավոտ»), Հովհաննես Սահակյանը («Ժողովուրդ»), Վարդան Օսկանյանը («Օրակարգ»), ՀՀ երեք նախկին վարչապետները («Ժամանակ»): Իր կարծիքն ունի նաև «ՀԺ»-ն, սակայն շա՜տ սարկաստիկ «փաթեթավորմամբ»` «Ամուր սեղմիր աչուկները»:
Միանգամից երկու թերթ` «Առավոտը» և «Իրավունք հետաքննությունը», ներկայացնում են խորհրդակցության ընթացքում հիշատակված Ազգային գրադարանի նորոգման չարաբաստիկ ընթացքը:
Երկրի տնտեսության այլևայլ խնդիրներ տեղ են գտել Սերժ Թանկյանի («Օրակարգ»- «Հանքարդյունահանման լիցենզիաներ չտրամադրել»), Քերոբ Սարգսյանի («Իրավունք-հետաքննություն»- «Ժամկետանց» քննարկում Աժ-ում»), Լուսինե Բարսեղյանի («ՀԺ»- «Վազգեն Խաչիկյանին կձերբակալե՞ն»), Արա Մարտիրոսյանի («Ազգ»- «Սննդամթերքի անվտանգություն. ո՞ւմ է վստահված մեր առողջությունը») հոդվածներում:
«Ժամանակը» շարունակել և ավարտել է նկարիչ Հակոբ Հակոբյանի խոհերի տպագրությունը:
«ՀԺ»-ն տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունն իր վաղվա նիստում մտադիր է հավանություն տալ նվազագույն աշխատավարձը կրկնապատկելու Հրանտ Բագրատյանի օրենսդրական նախաձեռնությանը: