շաբաթ, 22 սեպտեմբերի 2012
Տոնական համեմունքով
«168 ժամը» տպագրել է ինչպես ՀՀ նախագահի, այնպես էլ ՀԱԿ առաջնորդի ելույթները, անկախության տարեդարձը նշել անցած 21 տարվա ընթացքում տնտեսության մեջ տեղի ունեցած փոփոխությունները ըստ Համաշխարհային բանկի տվյալների ներկայացնելով, արտատպել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրենի հարցազրույցը «Նուվել դ’ Արմենիա» հանդեսին:
«Ժամանակը» փոխանցում է երկրի նախագահի ելույթի վերաբերյալ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանի և իրավապաշտպան Արթուր Սաքունցի տեսակետները, տեղեկացնում, որ իբր «մութ ամպեր են կուտակվում ԲՀԿ նախարարների գլխին»: Թերթը նաև կանխատեսում է, որ ՀՀ պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԲՀԿ-ն դեմ չի քվեարկելու փաստաթղթին, քանի որ «2011թ. անմիջական մասնակցություն է ունեցել կառավարության գործունեությանը»:
«ՀԺ»-ն «ավետում է», որ վերջին 10-15 օրվա ընթացքում 10-30 տոկոսով թանկացել է դեղերի 80 տոկոսը: