Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 26 սեպտեմբերի 2012

Փաշինյանը ձայն խնդրեց և ասաց…

Սա «ՀԺ»-ի միակ «վերնագիրացու» նախադասությունը չէ, ահա ևս մի քանիսը. «Փաշինյանը խնդիր ուներ…», «Փաշինյանի արձագանքը կտրուկ էր…», «Փաշինյանը հրավերներին արձագանքեց…», «Փաշինյանը հարցրեց…, հարցը կրկնեց…, արձանագրեց…»: Ի վերջո Փաշինյանն ստիպված է եղել մարզպետներին բացատրել, թե ինչ է պետական բյուջեն, և որն է բյուջեի փողերը ծախսելու իմաստը»: Իսկ ընդհանուր առմամբ 2011-ի պետբյուջեի կատարողականի քննարկումը ըստ մամուլի գործնական մթնոլորտում է անցել. «Ծրագրերն իրականացվել են» («ՀՀ»), «Ինչպես է կառավարությունը ծախսել մեր փողերը» («Հայոց աշխարհ»), «2011-ը տնտեսության վերականգնման ամրապնդման տարի էր» («Ռեսպուբլիկա Արմենիա»): Բայց «Ժամանակը» պահպանում է կատարողականի քվեարկության ինտրիգը` տալով հետևյալ հարցը. «Հանրապետականը ձեռնպա՞հ կքվեարկի կառավարության գործունեությանը»: Հարցը բնավ անտեղի ու ժամանակավրեպ չէ. պատասխանելով «Ժողովուրդի» հարցերին, ՀՀԿ խմբակցության անդամ Սպարտակ Մելիքյանն ասել է, որ ինքը ամիսներ առաջ կառավարության ծրագրին «ոչ միայն կողմ չի քվեարկել, նա… ընդհանրապես չի քվեարկել», քանի որ «կառավարությունն այդ կազմով ծրագիրը չի կարող իրագործել»:
«Իրավունք-հետաքննությունը» ճգնում է պարզել, թե «Ո՞ւմ է ձեռնտու սովորական թալանի պատմությունը քաղաքականացնելը», իսկ ԲՀԿ խմբակցության քարտուղարը վարչապետին խորհուրդ է տալիս «այլ տեղում» փնտրել «ատկատներն» ու օրինազանցությունները» («Ժամանակ»):
Հերթական օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես գալու Հրանտ Բագրատյանը` առաջարկելով «2013-ից սկսած 1-ին տարվա համար նվազագույն կենսաթոշակը սահմանել ամսական աշխատավարձի 30 տոկոսի չափով» («ՀԺ»): Այս նույն թերթը, ինչպես նաև «Ազգը» և «Ժողովուրդը» պատմում են, թե ինչպես է վարչապետը հանձնարարել 40 տոկոսով բարձրացնել Խ.Աբովյանի անվան մանկավարժականի դասախոսների աշխատավարձը:
«Ժամանակի» աղբյուրը` PFA կազմակերպության ներկայացուցիչը, «խիստ անհանգստացնող» է համարում ՀՀ արտաքին պարտքի չափը այն դեպքում, երբ «Օրակարգի» հետ զրուցելիս ֆիննախի ներկայացուցիչը արձանագրում է. «Պարտքի ընդհանուր պորտֆելն այս պահին մեղմ է»: «ՌԱ»-ի կարծիքով փոքր ՀԷԿ-երի բուռն զարգացումը խիստ հսկողության կարիք ունի. «Բացասական ենթատեքստով մաքուր էներգիան»:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ