Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 27 սեպտեմբերի 2012

Տարվա «հիթը»…

Սեպտեմբերի 17-ի ՀՀ կառավարության հայտնի խորհդակցությունը կարող է դառնալ տարվա հիթը, գուշակում է «168 ժամը», պնդելով, թե հիմա կառավարության անդամները ապրում են «սեպտեմբերի 17-ից առաջ և հետո» ռեժիմով:
Տպագիր մամուլի ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ կառավարության 2011 թ. պետբյուջեի կատարողականի հաշվետվությունը: «Ազգը» ներկայացնում է, թե «Ինչպես են փոխվել Հայաստանի արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը 2011-ին», «Հայկական Ժամանակը» շարունակում է անհամամասնություններ փնտրել հաշվետվության և ԱՎԾ-ի թվերում («Արդարացված ժուլիկություն»), «168 ժամը», մի կողմից փաստելով լրատվամիջոցների օր օրի աճող հետաքրքրությունը բյուջեի կատարողականի քննարկումների նկատմամբ («Տարօրինակ համընկնում»), մյուս կողմից քննարկումների ընթացքը տխուր է համարում («Ատկատ և «ատչյոտ»):
«Կներդրվեն խաղասրահների գործունեության խիստ կանոններ», - տեղեկացնում է «Հայաստանի Հանրապետությունը», անդրադառնալով կառավարությունում կայացած խորհդակցությանը: «Հայկական Ժամանակին», բնականաբար, չի բավարարում, թե ինչ հիմնավորմամբ է մեկ տարով հետաձգվել խաղատները Երևանի մերձակայքից հանելու որոշման կատարումը, իսկ ահա «168 ժամի» կարծիքով այս որոշումն ընդունվել է «Ի հեճուկս Ծառուկյանի» և դա, նույն թերթի կարծիքով «Տիգրան Սարգսյանի պատասխանն է Գագիկ Ծառուկյանին»: «Հայկական Ժամանակն» էլ իր հերթին ավետում է. «Գործող վարչապետ – ԲՀԿ հակամարտությունը, հնարավոր է, հաջորդ շաբաթ նոր թափ ստանա» («ԲՀԿ խոսնակը զգուշացնում է»): Նույն թերթն առաջին էջում, ապավինելով իր «լավատեղյակ աղբյուրներին», ներկայացնում է 2013 թ. նախագահական ընտրություններից հետո ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու տեսլականը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկացմամբ կառավարությունը պատրաստվում է հսկիչ դրամարկղային մեքենաներ ներկրելու մենաշնորհը տալ ՊԵԿ-ին («Մենաշնորհ` նաև ՀԴՄ-ների ոլորտում»), իսկ «Օրակարգին» անհանգստացրել է մեր տնտեսության շարունակվող դոլարիզացումը («Տնտեսությունն աճում է դոլարով»): «Առավոտի» փոխանցմամբ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանին էլ անհանգստացրել է մարտի 1-2-ին Երևան քաղաքում «իբր թալանված և այրված խանութների և մեքենաների» փոխհատուցման հարցը («Կառավարությունը փոխհատուցե՞լ է Օլիգարխներին»):
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ