Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 28 սեպտեմբերի 2012

Օրակարգի հարցերը առատ սնունդ են տվել ԶԼՄ-ներին

Կառավարության նիստում քննարկված հարցերից լրատվամիջոցների ուշադրությունը գրավել է եկող տարվա բյուջեի նախագիծը: Ահա վերնագրերը. «Բյուջեի եկամտային մասը կավելանա» («ՀՀ»), «Ինչպե՞ս են ծախսվելու բյուջեի փողերը» («ՀԱ»), «Կրկին հարկային բեռի հաշվին» («Օրակարգ»): Նվազագույն աշխատավարձը 35 հազար դրամ դարձնելու որոշումը թերթին դրդել է կատարել համապատասխան հաշվարկ, որի համաձայն «նվազագույն աշխատավարձի մակարդակն առնվազն կրկնապատկելու» համար կառավարությանը կպահանջվի 13 տարի: Ոչ պակաս հետաքրքիր հաշվարկ է կատարել («Ժողովուրդը»). հայաստանցուն «առնվազն 200 տարի է պետք, որպեսզի նվազագույնից հասնի ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի աշխատավարձին»: Ուշադրության են արժանացել նաև այլ հարցեր` «Եկամտային հարկին անցնելը աշխատավարձի ստացման խնդիր չպետք է առաջացնի» («Ազգ»), «Խաղատները Սևան, Ջերմուկ և Ծաղկաձոր կտեղափոխվեն մինչև 2014 թվականի հունվարի 1-ը», («Օրակարգ»), «Խաղատների գործունեությունը վերահսկելու համար խիստ օրենքներ են ներդրվելու» («Ռեսպուբլիկա Արմենիա»):
Ամենայն մանրամասնությամբ լուսաբանվել է գոմեշի մսի ներկրման առթիվ նիստում տրված պարզաբանումը` «Ազգ», «Հայացք», «ՀՀ», «Ժողովուրդ», «ՀԺ»:
«Հայկական Ժամանակը» («Ֆյուլեն լիահույս է, մնացինք մենք»), «Ռեսպուբլիկա Արմենիան» («Բախեք` և կբացեն») անդրադարձել են «կառավարություն-ԵՄ» համաձայնագրին և հաջորդած մամուլի ասուլիսին:
Ներքաղաքական որոշ «խմորումներ» նույնպես պատշաճ լուսաբանում են գտել. «Ազգային համաձայնության կառավարության շուրջ. բացառում են կամ խուսանավում» («ՀԺ»), «Պետական ապարատում «սվոյ մարդիկ» և «սվոյ վարչապետ» ունենալու միտքը հանգիստ չի տալիս օլիգարխներին» («Դե ֆակտո իրատես»):
Ըստ «Ժողովուրդի» Երևանի պետհամալսարանի աշխատակիցները «խիստ զայրացել են», որ մանկավարժականի իրենց գործընկերները 40 տոկոսով ավելի աշխատավարձ են ստանալու, ըստ «Հրապարակի» աշխատավարձի բարձրացումը կրճատումների հաշվին է լինելու:
Նախորդ օրերին սկիզբ առած քննարկումը շարունակում է «Իրավունքը» («Բանակային թալանի նրբությունները» և «Եվրոպական «ատկատ» հարկատուի գրպանից»), իսկ «Առավոտի» զրուցակիցները արդարացի են համարում, որ կառավարությունը «փոխհատուցել է 2008 թ. մարտի 1-2-ի իրադարձություններից տուժած խանութների սեփականատերերին»:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ