Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 29 սեպտեմբերի 2012

Վերլուծաբանների ժամանակը

Մամուլի հրապարակումներից կարելի է այն տպավորությունն ստանալ, թե մի գիշերում հայրենի վերլուծաբանների թիվը կրկնապատկվել է: Դրան նպաստել են Վ. Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը և Վ.Խաչիկյանի ձերբակալությունը. վերլուծաբանները հմտորեն միահյուսում են այս երկու իրողությունները, ինչը երևում է նույնիսկ նյութերի վերնագրերից` «Օսկանյանը հոգեբանորեն պատրաստ է ձերբակալության», «ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը ԱԺ-ին» («ՀԺ»), «Ինչպե՞ս է կոփվում «ընդդիմությունը», «ԲՀԿ-ն դառնում է հանուն արդարության մարտնչող մարտիկ», «Գործարարների հետ բարդ խնդիրները Բաղրամյան 26-ում լուծում են կոմպրոմատներով» («168 Ժամ»), «Վա բանկ` ԲՀԿ-ին հնազանդեցնելու համար» («Ժողովուրդ»), «ԲՀԿ-ն դիմում է առճակատման» («Հրապարակ»), «Պատերազմի կանոնները», «Խաչիկյանը ձերբակալվեց կանխորոշված պահին», «Ո՞վ կհաջորդի Խաչիկյանին» («Ժամանակ»), «Վազգեն Խաչիկյանին ձեռնաշղթա հագցրին» («Նովոյե Վրեմյա»), «Վազգեն Խաչիկյանը ձերբակալված է, Ռուբեն Հայրապետյանը անձեռնմխելի չէ. երկիրը երկի՞ր է դառնում» («Ազգ»):
«Ժողովուրդը» մեջբերում է Գագիկ Բեգլարյանի` մեկ այլ լրատվամիջոցի հետ զրույցում ասածը. «Իմ եղբոր ղեկավարած կառույցը 2010 թվականից գնումների հետ ընդհանրապես կապ չունի», ինչպես նաև տեղեկացնում, որ առայժմ այդ ՊՈԱԿ-ից ազատված է միայն տնօրենը, իսկ մնացածները, հակառակ վարչապետի հրահանգի, շարունակում են պաշտոնավարել:
Գոմեշի մսի ներկրման նրբերանգները բացահայտելու գործում իր ավանդն է ներդնում «Նովոյե Վրեմյան», իսկ «Հայոց աշխարհը» մատնանշում է սննդամթերքի անվտանգության ոլորտի, ինչպես նաև խաղատնային բիզնեսի բնագավառի արձանագրված և չարձանագրված թերությունները:
Մամուլը պատրաստ է քննարկել նաև 2013թ. պետբյուջեի նախագիծը` «Ի՞նչ է խոստանում 2013-ի պետական բյուջեն» («Ժամանակ»), «Շա՜տ հարաբերական աճ («ՀԺ»), «Բարեփոխումների ուղղությամբ առաջընթաց կա, թեև ցանկալիից դանդաղ տեմպերով» («Ազգ»:)
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ