Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 2 հոկտեմբերի 2012

Այլ թեմաներ էլ կան

Վ.Օսկանյանի հարցի քննարկումը «ծածկել է» լրատվական դաշտի մեծ մասը, բայց և այնպես որոշ տեղ է մնացել այլ թեմաների համար ևս:
«Ժամանակից» տեղեկանում ենք, որ դաշնակցության ուզած երկիրն ունենալու համար «կառավարության փոփոխություն է անհրաժեշտ, ամբողջական փոփոխություն, համակարգի փոփոխություն», քանզի, Ա.Ռուստամյանի բնորոշմամբ՝ ՀՅԴ-ին «չի բավարարում այն ձևը, մեթոդները, եղանակները, որոնցով կառավարությունը գործում է»:
Տպագիր մամուլը կրկին ու կրկին անդրադառնում է ՀՀ նախագահի անցկացրած վերջին խորհրդակցություններում արծարծված հարցերին՝ «ՀԺ», «Նովոյե Վրեմյա», «Գոլոս Արմենիի», «Իրավունք», «168ժամ»:
Մեծ արձագանք է ստացել գազի գինը վերանայելու հնարավորության վերաբերյալ Ռ.Նազարյանի «անզգույշ» ակնարկը. «Գազի գինը տաբու է» («ՀԺ»), «Գինը կորչում է սահմանին» («Օրակարգ»), «Տնտեսական շաբաթ, կամ ատկատ, ատկատ մինչև վերջ» («Հրապարակ»):
«ՀՀ»-ից իմանում ենք, որ ԱԺ-ում ավարտվել է Բյուջե-2011-ի կատարողականի քննարկումը, այդ փաստաթուղթն արժանացել է ԱԺ մշտական հանձնաժողովների հավանությանը, մնում է լիագումար նիստի քվեարկությունը:
«Հայոց աշխարհը» ուշադրություն է հրավիրում այն իրողության վրա, որ բենզինին և դիզելային վառելանյութին զուգընթաց «գնաճային ճնշումը մեծացել է նաև հացամթերքի շուկայում»:
Ապարանի ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի տնօրենը ՀՀ նախագահին ուղղած «բաց նամակում» կոչ է անում վերանայել Վիկտոր Համբարձումյանի նախաձեռնությամբ ստեղծված կրթօջախի տարածքը մեկ այլ հաստատության փոխանցելու որոշումը, մի բան, որին դեռևս 2009-ին ընդդիմացել է նաև վարչապետ Տ.Սարգսյանը:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ