Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 3 հոկտեմբերի 2012

Վրացական անակնկալի համատեքստում

Այսօրվա մամուլի զգալի տարածքն էլ հատկացվել է Վրաստանի խորհրդարանի ընտրության արդյունքին: Մեր պատգամավորներից ոմանք նույնիսկ «բարի նախանձի» հերթական չափաբաժնով են համակվել դրացի ժողովրդի հանդեպ, մյուսների աչքին «խիստ բարձրացել է» այդ երկրի գործող նախագահի վարկանիշը: Մի խոսքով, երկրի վերնախավը կատարյալ «շոկ» է ապրում:
Բայց մեր երկրում էլ են հիշատակության արժանի գործեր կատարվել, որոնց մամուլը պարզապես չէր կարող չանդրադառնալ: Մեկը և գլխավորը Օսկանյանի «հանձնումն» է, թեմա, որը բավական մեծ տեղ է բռնում լրատվամիջոցներում: Մի շարք թերթեր («Հրապարակ», «ՀԺ», «ՀԱ» և այլն) տպագրել են խնդրո առարկայի վերաբերյալ ԱԺ նախագահի կարծիքը, սակայն միայն «Ժամանակն» է, որ նրա խոսքի հիման վրա «բանաձևել» է, թե «ինչ է մնում անել ԲՀԿ-ին». «…ընդունել ՀՀԿ խաղի կանոնները՝ միևնույն ժամանակ հրաժարվելով վարչապետի պաշտոնի հավակնությունից»:
«Հրապարակի» տեղեկացմամբ «սկսել է փլուզվել Գյումրու առողջապահության կենտրոնը», որը կառուցած ԾԻԳ-ի ղեկավարն է եղել նախարար Դումանյանի որդին, ով այժմ ՀՀ ԱԺ նախագահի խորհրդականն է: Նույն հոդվածում անդրադարձ կա քաղաքաշինական այն ծրագրերին, որոնք «իրականացրել են վարչապետի նշանակած անձինք»: ՀՀ նախագահի հրավիրած մեկ այլ՝ ՊԵԿ-ին նվիրված խորհրդակցության «հետքերով» են գնացել «Հայոց Աշխարհը» («Ովքե՞ր են միջամտում հարկայինի գործերին») և «Իրավունք հետաքննությունը» («ՊԵԿ-ը վերածվում է գերհզոր կառույցի՞»):
«ՀԺ»-ն «վերցրել խոշորացույցն ու սկսել է քրքրել անցած-գնացած տարվա ցուցանիշները»: Արդյունքում պարզվել է, որ ԱՎԾ հրապարակած տվյալներում, իբր, կան թվաբանական սխալներ, որոնց «շնորհիվ» այս տարվա ութ ամիսներին արտադրված մսի քանակն ավելի է եղել անցած տարվա արտադրածից, և աճ է գրանցվել:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը մամուլի ասուլիսով նշել է իր պաշտոնավարման 100 օրը («Ժամանակ», «Առավոտ»), ֆինանսների փոխնախարարը «Ժամանակին» բացատրել է, թե ինչու կառավարությունը չի կարող հավանություն տալ կենսաթոշակի բարձրացման նոր օրինագծին:
«Հրապարակը» մտավախություն է հայտնում, որ ԱԺ-ում ԲՀԿ-ի բացակայության պայմաններում Բյուջե-2011-ի կատարողականի քվեարկության ժամանակ կարող է քվորումի խնդիր առաջանալ, մի խումբ փախստականներ «Առավոտի» միջոցով ուշադրություն են հրավիրում ցայսօր չլուծված իրենց խնդիրների վրա:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ