Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 4 հոկտեմբերի 2012

Չարչարանաց շաբաթն առջևո՞ւմ է

Օրվա մամուլի ուշադրության կիզակետում են հայտնվել երեկ խորհրդարանում կառավարության 2011թ պետբյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումները, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը, ինչպես նաև վարչապետ Տիգրան Սարգսյանի անակընկալ այցը ՀՀ աշխատանքի և սոցհարցերի նախարարություն:
«Հայկական ժամանակը» հանդես է եկել վեց հրապարակումով, ներկայացնելով «բոլոր մանրամասները»՝ «Հարգանք են ուզում», «Շատ մտահոգ է», «Քարը քարին չթողեց», «Չի երաշխավորում» և այլն:
«Ժողովուրդը» կարծում է, որ «Կառավարության չարչարանաց շաբաթն առջևում է», նկատի ունենալով 2013թ. ՀՀ պետբյուջեի նախագծի առաջիկա քննարկումները: «Առավոտին» հետաքրքրել է գազի գների բանաձևը և ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցը Վարչապետին՝ «Նկատի ունեք նաև ատկատների՞ արդյունավետությունը»: «Ազգը» կարևորել է վարչապետ Տիգրան Սարգսյանի անդրադարձը «Համերկրացիներ» ծրագրին՝ «…հարցը կքննարկվի հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստում»:
Մամուլը համակ ուշադրությամբ հետևել է ՀՀ վարչապետի՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն կատարած անակընկալ այցին և վարչապետի վերահսկողական ծառայության բացահայտած խախտումներին: «Օրակարգի» փոխանցմամբ «Վարչապետին զայրացրել է, որ պաշտոնյաները չեն ահազանգել կոռուպցիայի մասին» («Ուրվականը սոցապում»), «168 ժամը» խորհուրդ է տալիս. «Դերվիշի շորեր հագեք» և տեսեք, ի՞նչ է կատարվում երկրում, «Ժամանակը» կարծում է, որ «Հաշմանդամ լինելը հակացուցված է», իսկ «Հրապարակը» 2 հրապարակումներով նախ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, ԲՀԿ-ական Արթուր Գրիգորյանից փորձել է պարզել, թե արդյոք դա ուղղված չէ ԲՀԿ-ի դեմ. «Համոզված եմ՝ այդ ստուգումները ԲՀԿ-ի դեմ չեն»,-ասել է նախկին նախարարը: Հաջորդ հրապարակմամբ, նշելով, որ «վարչապետ Տիգրան Սարգսյանը լրջորեն լծվել է «մեծ գլուխներ» բռնելու գործին, գրում է, որ ոչ միայն «բժշկասոցիալական փորձաքննության ղեկավար Միքայել Վանյանի համար «բացահայտված չարաշահումներն անակնկալ են եղել, այլև նախարար Արտեմ Ասատրյանն է անտեղյակ դրանից» («Նախարարն իր ոլորտից անտեղյակ է»):
«Օրակարգը», անդրադառնալով տնտեսական ակտիվության աճին, երկվություն է տեսնում ԱՎԾ արձանագրած տեմպերում, նշելով, որ տնտեսվարողները հակառակ կարծիքի են: «168 ժամը» իր հերթին չի հավատում տնտեսական աճի մասին ԿԲ-ի և ԱՎԾ-ի հրապարակած թվերին («Աճում ենք բոլորին հակառակ»), իսկ ահա «Գոլոս Արմենիին», անդրադառնալով 2011թ. պետբյուջեի կատարողականին, նշում է, որ ԱԺ ճյուղային հանձնաժողովները դրական եզրակացություն են տվել («Պետբյուջե 2011-ի փաստարկները»):
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ