Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 9 հոկտեմբերի 2012

Շուտով, շուտով…

Գյուղմթերքի սեզոնը շուտով կավարտվի, և գնաճը կվերադառնա իր «ավանդական» բարձր մակարդակին («ՀԺ»): Շուտով (եկող տարվանից) Հայաստանի արտաքին պետական պարտքի սպասարկումը կտրուկ կավելանա («ՀԱ»), և կառավարությունը ստիպված կլինի այդ նպատակով ներգրավել ևս 479 մլն դոլար վարկային միջոցներ («Օրակարգ»): Մնացած տեղեկությունները ևս մխիթարական չեն. ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում «գոմեշի մսի» հայտնի պատմության քննությունը «մտել է փակուղի» («Ժողովուրդ»), գործազուրկների թիվը նվազել է ոչ թե նոր աշխատատեղերի շնորհիվ, այլ ընդամենը` արտագաղթի, Հայաստանի համայնքներում հողի հարկի գծով արձանագրվել է ավելի քան 35 տոկոս թերակատարում («ՀԺ»), բուժհիմնարկների ղեկավարները հայտարարում են, թե տեղյակ չեն ՏՄՊՊՀ բացահայտումներից («Ժամանակ»):
Հումորը և հեգնանքը մնայուն տեղ ունեն տպագիր մամուլի էջերում: «Դե ֆակտո իրատեսը» բազմապիսի հնարքներով պարզաբանում է ԲՀԿ-ի` խորհրդարանի աշխատանքը բոյկոտելու իրական պատճառը, «Ժողովուրդը»` լուծում մեր երկրի տրակտորաշինության աննախադեպ զարգացման «հանելուկը», «ՀԺ»-ն` բացահայտում կազինոների միջոցով կաշառք տալու և վերցնելու «հուսալի և անվտանգ մեխանիզմը»:
«Ազգը» և «Հրապարակը» լուսաբանում են վարչապետի այցելությունը Գյումրու տեխնոպարկ, «Իրավունքը» շարունակում է «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի հանրային քննարկումը, «168 ժամը» կանխատեսում է, որ իբր Եվրասիական միությանն անդամակցելու դեպքում ՀՀԿ-ն կարող է հեռացվել Եվրոպայի ժողովրդական կուսակցությունից: Եվ այլն:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ