Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 12 հոկտեմբերի 2012

«Արի, գութան, վարի, գութան…»

Ինչպես միշտ, ինքնատիպ մտքերի հեղեղ է ժայթքում երկրի գլխավոր մարքսիստը: Նա առաջարկում է ՀԱԿ առաջնորդին հանձնել խորհրդարանի ղեկավարումը, իսկ ԲՀԿ առաջնորդին, որպես «տեխնոկրատի», «բռնել տալ կառավարության գութանի մաճը, որպեսզի այդ գութանը դառնա վարող տրակտոր» («Առավոտ»): Հազիվ էր թերթերից մեկը` «ՀԺ»-ն, լուր տվել, թե իբր հախագահ Պուտինը նոր «վարչապետացու» է բերելու Հայաստան, երբ մյուսը` «Ժամանակը», զարգացնում է այդ միտքը, ավելին, կետ առ կետ ապացուցում, որ մեր հասարակության հիշողությունն այնքան կարճ չէ, որ համաձայնի Կարեն Կարապետյանի նշանակմանը: Սակայն գլխավոր նորությունն այն է, որ ՀՀԿ-ն երեկ որոշել է մինչև տարեվերջ հայտարարել Սերժ Սարգսյանին ՀՀ նախագահ առաջադրելու մտադրությունը` «Ժողովուրդ», «ՀԺ» (ի դեպ, հաղորդվում է, որ նիստին չէր մասնակցում վարչապետը): Այս թերթերը, ինչպես նաև «Ժամանակը», «Դե Ֆակտո իրատեսը», «ՌԱ»-ն, «Հրապարակը», «Օրակարգը», «Իրավունքը», «ՀԱ»-ն, «ՀԺ»-ն, «Առավոտը» մանրամասնորեն նկարագրում են առողջապահության նախարարությունում վարչապետի հրավիրած խորհրդակցությունը: «Ժամանակը» տեղեկացնում է, որ վարչապետի մասնակցությամբ հաջորդ «աղաղակող բացահայտումներով» հանդիպումը տեղի է ունենալու քաղաքաշինության նախարարությունում: «Ժողովուրդը» փոխանցում է բնապահպանության նախարարությունից ինքնակամ հեռացած Արծրուն Պեպանյանի կարծիքը. «Ես շատ վաղուց էի փորձում դուրս գալ աշխատանքից: Անընդհատ հետաձգում էի` կարծելով, որ կադրային փոփոխություն կլինի: Նախարարը կործանել է նախարարությունը»:
«Կոռուպցիոն գործերի» բացահայտման և դրանց դրդապատճառների սեփական մեկնությամբ հանդես գալով, («Վարչահրամայական սթափարան»), «Հայաստանի զրուցակիցը» այդուհանդերձ, հայտնել է տեսակետ, թե իբր «Կոռուպցիան բացահայտվում է ու… շարունակում է փթթել», ինչպես «հաշմանդամների խնդիրները»: «Իրավունքը» փորձել է «վերծանել» «Համատարած թալանի անցյալն ու ներկան»… ի մասնավորի «տարօրինակ» համարելով մայրաքաղաքի «ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգմանն օժանդակելու նպատակով» գումարի տրամադրման կառավարության որոշումը:
«Ծրագրերից մնաց միայն պատճենը», եզրակացրել է «Օրակարգը» գրելով, թե «կառավարությունը, էներգետիկ և ենթակառուցվածքային ծրագրերը… պետբյուջեի մեկ ուղերձից տեղափոխում է մյուսը» և նշելով, թե «Խոշորամասշտաբ նախագծերը կրկին տեղափոխվել են հաջորդ տարի»: Ըստ «Ժամանակի» տեղեկութան «գազալցակայանների գործունեության հիմնական ծավալը ստվերում է մնում», և բիզնեսի այդ ոլորտից «շատ չնչին հարկային վճարումներ են կատարվում» («Ծառուկյանի գազն էլ է «ստվերում»):
«Առավոտը» և «Ժողովուրդը» պարզել են, որ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Հովհաննես Մանուկյանը տեղյակ է Եվրադատարանի որոշումներից, որոնց համաձայն կառավարությունը պետք է «մի քանի հարյուր հազար եվրո փոխհատուցի ՀՀ քաղաքացիներին»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ