Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

շաբաթ, 13 հոկտեմբերի 2012

Ծառայության ամբողջ ծավալը

Իբրև պատգամավոր Ն.Փաշինյանը ծառայություն ունի մատուցելու սեփական ժողովրդին: Իսկ թե ծառայության ընթացքում ում է նեղում կամ ինչ ոգով, իրեն ընդհանրապես չի հետաքրքրում, եթե նույնիսկ «նեղվողը» վարչապետն է: Ահա այս տեսակի պատգամավոր է Ն. Փաշինյանը և շարունակելու է անել այն, ինչ անում է, որովհետև համոզված է, որ «դա միակ ճանապարհն է, որով մենք պետք է հասնենք ազատ և երջանիկ Հայաստանի կերտմանը» («ՀԺ»):
Առողջապահության ոլորտի չարաշահումների հարցը «Ժողովուրդի» էջերում հանձն է առել մեկնաբանել նախկին նախարար Արարատ Մկրտչյանը` «Պրոբլեմները ձնակույտի պես աճում են»: Հաշմանդամության կարգի տրամադրման բնագավառում բացահայտված խախտումները «168 ժամին» դրդել են տպագրել «Վարչապետի զարմանքը զարմացրեց» հոդվածը: Իր որևէ առնչությունը «ատկատի» հետ «որպես ՀՀ քաղաքացի, որպես նախարար և որպես հայ տղամարդ» բացառում է ԱԻՆ նախարարը` հավելելով, որ եթե համակարգում նման բան պատահի, ինքն առաջինը կդիմի իրավապահ մարմիններին («Ժողովուրդ»):
Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստից, որը լուսաբանել են, մասնավորապես, ՀՀ-ն, «ՀԺ»-ն, «Գոլոս Արմենիին», ԶԼՄ-ները հատուկ շեշտադրել են «Հայրենակիցներ» ծրագրի հանդեպ մեր կառավարության բացասական դիրքորոշումը` «Պուտինի «Արի տունը» («Հրապարակ»), «Բացառիկ հարաբերությունները ոչ ստանդարտ որոշումներ են թելադրում» («Գոլոս Արմենիի»), «Վարչապետը խոսքի տերն է» («Ժողովուրդ»):
Մամուլը չի մոռացել նաև եկող տարվա բյուջեի քննարկումը. «2013 թ. արդյունաբերության 9.2 տոկոսանոց աճ է կանխատեսվում» («ՀՀ»), «2013-ին պետք է պակասեցնենք պետական բյուջեի դեֆիցիտը» («Ազգ»), «Ճտեր երազում և աշնանային» («ՀԺ»):
Վ. Օսկանյանի խնդրին անդրադարձել է «Առավոտը» («Օսկանյան Վարդանն իրեն սխալ է պահել, պիտի ասեր ներողություն, - ասում է ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը»), իսկ «Հայոց աշխարհի» հերթական երգիծական նամակը նույնպես հասցեագրված է նախկին արտգործնախարարին:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ