Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 16 հոկտեմբերի 2012

ՈՒշի-ուշով

ԲՀԿ-ն ուշադրությամբ հետևելու է ինչպես Վարդան Օսկանյանի, այնպես էլ Վարդան Վարդանյանի շուրջ ծավալված իրադարձություններին, «Առավոտին» ասել է ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղարը: Այս միտքը երկրորդել է ԲՀԿ մամուլի խոսնակը («Ժողովուրդ»): Քաղաքաշինության նախկին նախարարի հարցաքննությանն արձագանքել են նաև «ՀԺ»-ն, «Հրապարակը», «Ժամանակը»: Ըստ վերջինիս կանխատեսման «չի բացառվում, որ Վ.Վարդանյանի նման Հ.Քուշկյանը նույնպես հարցաքննվի»: Ավելին, կարող է «թարմացվել նաև սպորտի և երիտասարդության նախկին նախարար Արմեն Գրիգորյանին պաշտոնանկ անելու պատմությունը». այդ ամենին հետևելու համար ԲՀԿ-ից մեծ ուշադրություն կպահանջվի: Նույն «Ժամանակի» վկայությամբ, սակայն, այս կուսակցությունը Facebook-ում ունի ավելի քան 300 կեղծ օգտատեր, ովքեր աշխատավարձի դիմաց ուշի-ուշով հետևում են վարչապետի և կառավարության տնտեսական գործունեությանը և քննադատում այն: Ֆեյսբուքի իր էջում հերթական, իհարկե` քննադատական գրառումն է կատարել Վ.Օսկանյանը. այս անգամ նա «մտահոգ է, որ օտարեկրյա ներդրումները կտրուկ անկում են ունեցել» («Օրակարգ»): Նույն գրառմանն է անդրադարձել «168 ժամը». «Վ.Օսկանյանի նշած բոլոր խնդիրները` անորոշությունը, հույսի և արդարության բացակայությունը, առկա էին նաև այն ժամանակ, երբ ինքը ԱԳ նախարար էր»: Ուստի թերթը Օսկանյանին խորհուրդ է տալիս «այդ մասին կարծիք հայտնել գոնե ցածրաձայն»:
Հաջորդ թեման ՏՄՊՀ հերթական բացահայտումներն են, որոնց անդրադարձել են «Ազգը», «ՀԺ»-ն, «Օրակարգը», «Ժամանակը»: Ըստ «Դե ֆակտո իրատեսի» դիտարկման «կաշառակերների բացահայտումից և ձերբակալություններից հետո աճել է կաշառքի չափաբաժինը», իսկ «168 ժամը» «ամենախոշոր ու չվերադարձվող «ատկատը» համարում է այն, որ «Հայաստանը , ՀՀ քաղաքացիները կորցրել են առնվազն 4 տարի ժամանակ, որը որևէ խորհրդակցությամբ կամ ձերբակալությամբ վերադարձնել հնարավոր չէ»:
«Իրավունքը», անդրադառնալով հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի մանրամասներին, հատկապես «առանձնացրել» է Հայաստանում ներդրումների իրականացման հետ կապված մի շարք հիմնախնդիրներ («Վերջապես ո՞ւր ենք գնալու, դեպի նոր ԽՍՀՄ, թե` Եվրոպա»): Թեմային բուռն են արձագանքել նաև «Գոլոս Արմենիին» («Միջտարածաշրջանային երկխոսություն 2012»), «Օրակարգը», ըստ որի «հայ-ռուսական գազաէներգետիկ համագործակցությանը երկարաժամկետ հստակեցումներ են սպասվում» («Գազն անգին է»), և «Հայկական ժամանակը», որին մասնավորապես հետաքրքրել է նիստի ընթացքում «Հայրենակիցներ» ծրագրի քննարկումը և դրա շուրջ Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա տարաձայնությունը» («Դուք քննարկեք, նրանք հեռանան ընդմիշտ»): Ի դեպ, վիճահարույց ծրագրին իր անդրադարձը «Օրակարգը» խորագրել է «Սև ու սպիտակ արտագաղթ», «Առավոտը» փոխանցել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանի նկատառումները: «Իրատես դե ֆակտոն» վերստին «թարմացրել» է Հայաստան սպասվող այցի ընթացքում ՌԴ նախագահի պատվիրակության կազմում «Գազպրոմբանկի» նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանի հայտնվելու» թեման, («Ռազմավարական դաշնակցային հարաբերություններն անպայմանորեն ենթադրում են փոխվստահություն և փոխլրացում»), միաժամանակ քննության առնելով տարածաշրջանային մի քանի հիմնահարցեր:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ