Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 17 հոկտեմբերի 2012

Նախարարների շքերթը

Երկրի բարձր պաշտոնյաների «մասնակցությամբ» ստեղծված նյութերի մի ամբողջ շարք է ընթերցողին մատուցում «Հրապարակը»: Թերթը նախ դժգոհում է, որ արդարադատության նախարարը հաճախ լրագրողների հարցերի վերաբերյալ «կիսատ-պռատ մեկնաբանություններ է անում»` հմտորեն խուսափելով ցավոտ թեմաներից: «Հրապարակը» հակադարձում է նաև գյուղատնտեսության նախարարի` լրագրողներին հասցեագրած մաղթանքը` «մասնագիտական վարպետություն ու անաչառություն», համարելով, որ և՛ մեկն ունեն, և՛ մյուսը: Առողջապահության նախարարին «շրջափակելու» միջոցով իր հարցերի պատասխանն է ստացել նույն թերթի թղթակիցը` «Պրոբլեմների լուծման նոր մեթոդ»:
«Ժողովուրդը», վկայակոչելով իր աղբյուրները, հավաստիացնում է, որ իբր տրանսպորտի և կապի նախարարը դժգոհ է մնացել, որ առաջիններից մեկը ինքն է վարչապետի հանձնարարությամբ հաշվետվություն տալու, թե ոլորտն ինչպես է կատարում հարկային պարտավորությունները: Բացի այդ, նախարարը գործուղման է մեկնել: Դա է պատճառը, նշում է թերթը, որ կառավարության այս նիստում հաշվետվությունը ներկայացնելու է նախարարի տեղակալը:
Մամուլում իրենց «բաժինն» են ստացել նաև նախկին նախարարները: «Ռեսպուբլիկա Արմենիան» կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում է գնահատում քաղաքաշինության նախկին նախարարի հարցաքննությունը: Նախկին արտգործնախարարի «գործի» վերաբերյալ կարծիք են հայտնում նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը («Հրապարակ») և Խոսրով Հարությունյանը («Առավոտ»): Վերջինիս կարծիքով ԲՀԿ-ն և Վարդան Օսկանյանն «անհամատեղելի» են, ուստի Օսկանյանը «դուրս է գալու ԲՀԿ-ից»: Այս թերթի հոդվածներից երկուսում «կարմիր թելի նման» անցնում է այն միտքը, որ ԲՀԿ-ն «պայքարում է վարչապետի պաշտոնի համար». դրա վկայությունն է նաև Հմ. Հովհաննիսյանի «հերթական բացահայտումը»:
Պատասխանելով «Ժամանակի» հարցերին, Ռիչարդ Կիրակոսյանը Հայաստանի տնտեսության և քաղաքականության համար այլ ճանապարհ չի տեսնում, քան «օլիգարխներին դեմ կանգնելը և կոռուպցիայի դեմ պայքարելը», քանի որ նրանք «իրական վտանգ են դարձել պետության համար, արդեն իշխանությունը վերցնում են պետությունից»:
«Օրակարգի» փոխանցմամբ վաղը «գործադիրը ընդունելու է մի որոշում» «Մեծամորէներգաատում» ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման մասին, ինչը թերթը համարել է «ուշագրավ» («Ատոմը կորցնում է կշիռը»): Մի այլ հրապարակման մեջ («ՊԵԿ-ը գործարքի չի գնում») պարբերականը գրել է, թե «մաքսազերծումը պարզեցնելու կառավարության ծրագիրը լուրջ դիմադրության է հանդիպել»:
«Հայաստանի Հանրապետությունը» ներկայացրել է Գագիկ Մինասյանի համոզմունքը, որ եկող տարվա «պետական բյուջեն հավասարակշռված է և հնարավոր ցնցումներից ապահովագրված»: Պատգամավորը «Ժամանակի» «Ինչո՞ւ է 2013-ին կրճատվելու սոցիալական ոլորտի ֆինանսավորումը» հարցին էլ պատասխանել է, որ «Ճիշտ հակառակը, կա ավելացում»: «Առավոտը» ներկայացրել է ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանի տեսակետը, թե 2013-ի պետբյուջեի նախագիծը կազմելիս «կառավարությունը կարծես թե կաշկանդված է եղել և շատ չի ընդարձակվել», և «այն համարձակ կամ զարգացող տնտեսության բյուջե չի կարելի համարել»:
«Գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են». տեղեկացրել է «Հայոց աշխարհը»` նաև «գուշակելով», թե «Գազի թանկացումը այլընտրանք չունի»: «Դելավոյ էքսպրեսի» կարծիքով «Պարենի գների աճը հանգեցնում է սոցիալական ռիսկերի աճին»: «Հայկական ժամանակը» հավելել է, թե ըստ պաշտոնական վիճակագրության «մանրածախ առևտրի 60 տոկոսը բաժին է հասնում խոշոր առևտրի կենտրոններին և «ահաբեկվել»` «Իրավիճակն այլևս անվերահսկելի է»: Մի այլ հրապարակման մեջ թերթը անդրադարձել է ՏՏ ոլորտի հիմնախնդիրներին ըստ «ճաշակի յուրո»` «Ըստ ԱՎԾ-ի` 30+2=26»: Աղքատության դեմ պայքարի միջազգային օրը «Օրակարգը» «նշանավորել» է «Աղքատության հաղթահարման հայկական տարբերակը» հրապարակմամբ:
«Ազգը» ներկայացրել է «Արդյունաբերական երկրի վարկանիշը վերադարձնելու համար» պետականորեն իրականացվող գործընթացները և նշել, որ «արդյունաբերության զարգացումը Հայաստանում այլընտրանք չունի»:
Հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումի աշխատանքը շարունակել են լուսաբանել «Ռեսպուբլիկա Արմենիան» և «Դելավոյ էքսպրեսը» («ԱՊՀ տարածքում ներդրումների ծավալը կաճի, իսկ Հայաստանում այն կնվազի»):
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ