Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

ուրբաթ, 19 հոկտեմբերի 2012

«Գիրս մնա հիշատակող…»

Օսկանյանը երեկ հերթական գրառումն է կատարել «ֆեյսբուքում» և ի թիվս այլ հարցերի իշխանությանը մեղադրել «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի դադարեցման համար: Մեջբերումներ անելով գրառումից` «Առավոտը» նախկին արտգործնախարարին հիշեցնում է, որ նշված ծրագիրը կասեցվել է 2008-ի մարտի 1-2-ի դեպքերի հետևանքով, երբ ինքն էլ իշխանության կազմում էր: Օսկանյանի անունը իրենց նյութերում հիշատակում են «Օրակարգը»` արտատպելով ավստրիական մի թերթի հոդվածը, «Իրատես դե ֆակտոն», որի զրուցակից Համլետ Հարությունյանը մասնավորապես ասում է` «Ես Վարդան Օսկանյանին ԲՀԿ չեմ համարում, ինքն էլ չի համարում», «Ժողովուրդը», որը այս գործչի անվան շուրջ ծավալվող իրադարձություններն անվանում է «լուռ իշխանափոխություն ԲՀԿ-ում»: Այս վերջին թերթը, ինչպես նաև «Ժամանակը» չեն մոռացել Վարդան Վարդանյանին և նրան հարցաքննության ենթարկելու իրողությունը:
Ներքաղաքական ամենաքննարկվող թեմային, ըստ «Առավոտի», անդրադառնում է նաև երկրի գլխավոր մարքսիստը, նշելով, որ ԲՀԿ առաջնորդը «որպես ռուսական կողմնորոշման և կապիտալի ներկայացուցիչ պարտադիր կկանգնի նախագահի ճամբարում», մանավանդ, որ նա «արժանի է լինելու վարչապետի պաշտոնում»:
Կառավարության երեկվա նիստի առնչությամբ «Հրապարակը» հիշեցնում է, որ նախարարներն այդպես էլ չեն սկսել իրենց ոլորտում գտնվող ընկերությունների հարկային պարտավորությունների կատարման հաշվետվությունը: Քննարկված հարցերից առավել մեծ արձագանք է ստացել ՀԴ մեքենաները փոխելու որոշումը` «Հրապարակ», «Ազգ», «ՀԺ», «ՀՀ», «ՌԱ», «Օրակարգ»: «ՀԺ»-ն և «Հրապարակը», օգտվելով պատեհ առիթից, ՊԵԿ նախագահին ուղղել են լրացուցիչ հարցեր, որոնք վերաբերում են նրա` «խոշոր բիզնես» ունենալուն և վարչապետի հետ ունեցած աշխատանքային հարաբերություններին: «ՌԱ»-ն և «Հայացքը» տեղեկացնում են, որ գործադիրը հավանություն չի տվել 100%-ոց համամասնական ընտրակարգին անցնելու ՀՅԴ անդամ պատգամավորների առաջարկությանը, իսկ «ՀՀ»-ն ընթերցողին պարզաբանում է վարորդների բժշկական հավատարմագրմանը վերաբերող հարցի մանրամասները:
«Հայաստանի զրուցակիցը» անդրադարձել է մասնավորապես դպրոցաշինության և առողջապահության բնագավառներում պետական միջոցների չարաշահումներին: Ըստ «Հայոց աշխարհի» «պետական ապարատի պահպանումը թանկ հաճույք է» և «բյուջեի վրա թանկ է նստում»: «Իրատես դե ֆակտոն» արձագանքել է մթերումների հիմնահարցին` զրուցելով գյուղնախարար Սերգո Կարապետյանի հետ («Անհնար է, որ որևէ գյուղացի գա հասնի այստեղ, և ես նրան չընդունեմ»): Մեծամորի ԱԷԿ-ի շահագործումը 10 տարով երկարացնելու կառավարության որոշմանը և «անվտանգ շահագործման համար» ամերիկյան կողմի աջակցությանն անդրադարձել են «Ազգը» և «Օրակարգը» («Ուրանն անցել է ժամկետը»), որը նաև գրել է, թե ԱՄՆ դեսպան «Ջոն Հեֆերնը դեմ է ՀԱԷԿ-ի շահագործմանը, չնայած պատրաստ է աջակցել արդիականացմանը»: Մի այլ հրապարակման մեջ թերթը ներկայացրել է մանրամասներ Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի և ԱՄՆ փոխպետքարտուղար Էրիկ Ռուբինի համատեղ ասուլիսից ու նշել, որ Հայաստանում ամերիկյան ներդրումների ծավալն առաջին կիսամյակում կրճատվել է մոտ 80%-ով («Միջկառավարական խթանումից անկախ»):
«Առավոտը» ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության պլանավորման ինստիտուտի տնօրեն Մարկ Բրելի հետ զրույցում «քննության է առել» կրկնուսուցման հիմնահարցը և փոխանցել Եվրոպայի փորձագետի տեսակետը, որ կրկնուսուցումից չպետք է «փախչել» («Լավ կլինի կառավարությունը կանոնակարգի ոլորտը»): Մի այլ հրապարակման մեջ թերթը կառավարության ընդունած համապատասխան որոշումների մասին զրուցել է գլխավոր ախտաբան-անատոմ Ռուբեն Խանդանյանի հետ («Ինչո՞ւ է լռում գլխավոր ախտաբան-անատոմը»):
«Իրավունքը» Գագիկ Եգանյանի հետ զրույցը խորագրել է «Լսե՞լ եք, որ ամերիկյան «գրին քարտի» ծրագիրը քննարկվի, քննադատվի», «Հրապարակը»` շարունակել հետամուտ լինել «Այվազյանի և միջազգային «Գլոբլ Գոլդ Քորպորեյշն» կազմակերպության միջև առկա հակասությանը` «Վարդան Այվազյանի գործը կլուծվի ըստ ՀՀ օրենսդրության»):
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ