Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

երեքշաբթի, 23 հոկտեմբերի 2012

Վարդագույն երազանքի ուրվականը

Դատելով «Իրատես դե ֆակտոյի» «Պետությո՞ւն, թե ՓԲԸ» հոդվածից` «ԲՀԿ ճարտարապետներն ամեն գնով փորձում են տիրանալ վարչապետի պաշտոնին»: Ուստի գործի է դրվել «ԲՀԿ-ի ծանր հրետանին»` Վարդան Օսկանյանը, ում դիտարկում են որպես վարչապետի պաշտոնում ԲՀԿ-ական հիմնական թեկնածու»: Թերթը, սակայն, այսքանով չի բավարարվում և մեկ այլ ռեպլիկում հնչեցնում է «հազար ու մեկ «ինչու», որոնք նրա մեջ առաջանում են` «երբ խոսք է լինում ԲՀԿ-ի մասին»:
Տպագիր մամուլը մեծ տեղ է հատկացնում առողջապահությանը: «ՀՀ»-ն ոլորտի հիմնախնդիրներն արծարծում է մեկ մեծադիր էջում («Փոփոխություններ հնարավոր են համատեղ աշխատանքով», «ԱՊՀ-ում մանկական մահացության ամենացածր ցուցանիշն արձանագրվել է Հայաստանում», «Բուժող-հիվանդ հարաբերություններում ինչ-որ բան հիմքից է խախտված»), «Իրատես դե ֆակտոն» դեղերի օրենքն անվանում է «ամենահետաքրքիրն ու ինտրիգայինը», «Առավոտը» տեղեկացնում է, որ «վարչապետը փոշմանել է դեղերի նկատմամբ ազատ շուկայական գործիքներ կիրառելուց» և որ «կառավարությունը մտադիր է շուկայի ազատականացման հարցը վերանայել»: «Նովոյե վրեմյան» իր հերթին դիտարկում է այն հարցը, թե «ինչ է մնացել հայկական մանկաբուժությունից»:
«Հրապարակը» բողոքում է, որ բնապահպանության և մշակույթի նախարարությունները, անտեսելով օրենքը, խախտում են լրագրողների գրավոր հարցերին պատասխանելու 5-օրյա ժամկետը: «Գոլոս Արմենիին» քննադատում է կառավարության իբր անտարբեր վերաբերմունքը գործազուրկների հանդեպ, ինչպես նաև գործադիրի անվճռականությունը հայկական տնտեսության ապամենաշնորհացման ասպարեզում:
«Հայացքը» իր սովորության համաձայն 1244 երևանցիների է դիմել «Ո՞ր նախարարություններն ու գերատեսչություններն են համեմատաբար լավ աշխատում» հարցով և տպագրել պատասխանները. առաջին հնգյակում են ԱԻՆ-ը, արդարադատության նախարարությունը, ՏՄՊՊ հանձնաժողովը, տարածքային կառավարման և գյուղատնտեսության նախարարությունները:
«Ազգը» ներկայացրել է ԱՎԾ հրապարակած 2012-ի հունվար-սեպտեմբեր ամիսների սոցիալ-տնտեսական ցուցանիշները, նշել, որ դրանք «վկայում են, բայց չեն պարտադրում», նաև կանխատեսել, թե «ինչ տնտեսական աճ կունենանք տարեվերջին»: Անդրադառնալով ԱՎԾ հրապարակման մանրամասներին, «Հայոց աշխարհը» մտահոգություն է հայտնել, որ «Արտահանման ծավալները գնալով նվազում են», «Իրավունքը»` «փորձել վերծանել» «Վիճակագրական աճերի մռայլ կողմերը», «Օրակարգը»` հայտարարել, թե «տնտեսական ակտիվության տեմպի դանդաղումը թափ է հավաքում» «իներցիայով» և «հունվար սեպտեմբերին նվազել է 7,6%-ով», «168 ժամը»` ՀՀ բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանի հետ զրույցի միջոցով տեղեկացրել, որ բանկային համակարգի երրորդ եռամսյակի ցուցանիշները շուտով կհրապարակվեն:
«Օրակարգը» Դիլիջանի միջազգային ուսումնահետազոտական կենտրոնի կառուցման հոգաբարձուների խորհրդի կիրակնօրյա նիստին իր անդրադարձը խորագրել է «Դրամատուն` հանգստյան տուն. Կենտրոնական բանկը խթանում է ներգնա զբոսաշրջությունը»: «Ժողովուրդը» և «Հայկական ժամանակը» տեղեկացրել են սիբիրախտի առկայության մասին: Երեկ ԱԺ-ում ներկայացված Հանրային Հեռուստառադիոընկերության 2010-2011թթ. հաշվետվությանը արձագանքել են «168 ժամը» («Հ1-ը` բիզնես նախագիծ»), «Ժողովուրդը» («Հանրայինը` հարկատուների միջոցների մսխող») և «Հայկական ժամանակը»: Ըստ «Օրակարգի» կառավարությանը «շուրջ երկու տարի չի հաջողվում» բաժնետիրական ընկերությունների հրապարակայնությունը ապահովող օրենսդրական փոփոխությունների փաթեթը «ԱԺ-ում անցկացնել», «Հայացքը» «մտահոգվել» է, որ «հաց ու շաքարավազ իրացնելիս այնքան են խաբում, որ դանակը հասնում է ոսկորին»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ