Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

չորեքշաբթի, 24 հոկտեմբերի 2012

Նվազագույն աշխատավարձի խնդրականը

«Հայաստանի Հանրապետությունը» նշել է ՀԲ-ի և միջազգային ֆինանսական կորպորացիայի «Doing business-2013»-ի նոր հաշվետվության մեջ հիշատակված Հայաստանի աննախադեպ առաջընթացը և գրել, որ «մեր երկիրը դիրքերը բարելավել է 18 կետով»: Զեկույցին անդրադարձել են նաև «Ազգը» («Հայաստանը 32-րդն է 184 երկրների մեջ»), «Օրակարգը» («Կետային բարեփոխումների ճանապարհով») և «Հայկական ժամանակը» («Մեր business-ը Doing-ված է»):
«Հրապարակը» նվազագույն աշխատավարձի բարձրացման օրինագծի երեկվա խորհրդարանական քննարկման լուսաբանումը խորագրել է «Նվազագույն աշխատավարձի բարձրացումից շահում է ոչ թե քաղաքացին, այլ` բյուջեն», «Ժողովուրդը» «հռչակել», թե իբր «կառավարությունը ծաղրում է ժողովրդին»: Թեմային իր անդրադարձում «Հայկական ժամանակը» գրել է, որ կառավարությունը դեմ է Հրանտ Բագրատյանի առաջարկած օրենսդրական փոփոխություններին, ըստ որում` «բացասական եզրակացության նախագիծը ներառված է գործադիրի վաղվա նիստի օրակարգում», «Առավոտը»` փոխանցել ֆիննախարարի նկատառումը, թե «Բագրատյանի նպատակը ազնիվ էր, բայց հիմնավորումներ չկային»:
«Օրակարգը», անդրադառնալով ՏՏ զարգացմանն աջակցող խորհրդի երեկվա նիստի մանրամասներին, ուշագրավ է համարել, որ «ոլորտի վերաբերյալ հիմնադրամի ներկայացրած թվերը չեն համընկնում ԱՎԾ տվյալներին»: «Լրջագույն չարաշահումներ ՋՕԸ-ներում» հրապարակման մեջ «Հայաստանի Հանրապետությունը» նշել է, որ «ՀՀ վարչապետը հանձնարարել է բացահայտված դեպքերի արդյունքում մեղավորներին ենթարկել պատասխանատվության»: «Առավոտը» փոխանցել է ՀՀԿ-ական խորհրդարանական Կարինե Աճեմյանի նկատառումը, որ «ատկատների կրճատման ուղղությամբ աշխատանքներն առաջ են գնում», «Ժամանակը»` առողջապահության ոլորտում վերջերս բացահայտված չարաշահումների «նոր մանրամասներին» նվիրել երկու հոդված` «ԲՀԿ-ն ու առողջապահության ոլորտի ստվերային գումարները» և «Դումանյանը շատ կուզենա, որ Քուշկյանի հանդեպ հետապնդումներ չլինեն»:
«Օրակարգը» բացառապես արտոնագրված ծրագրային փաթեթների կիրառման վերաբերյալ Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրությունը որակել է հեղինակային իրավունքի նկատմամբ գործադիրի վերաբերմունքի փոփոխություն:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ