Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

հինգշաբթի, 25 հոկտեմբերի 2012

Հարցուպատասխանից անդին

«Հայաստանի Հանրապետությունը» ԱԺ – կառավարություն հարց ու պատասխանից հետո լրագրողների հարցերին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի պատասխանները ներկայացրել է «Պատիժները` ավելի խիստ, իսկ քայլերը` ավելի կտրուկ» հրապարակման մեջ, մասնավորապես առանձնացնելով կառավարության ղեկավարի դիտարկումները «ԲՀԿ-ի, բացահայտումների, ԱԳՆ-ի շենքի մասին»: Հարցուպատասխանին բավականին «բուռն ու երկարատև» մեկնություններով անդրադարձել են «Հրապարակը»` («Ինչու չեն ստուգում ՀՀԿ-ական ոլորտները»), «Ժողովուրդը», որի կարծիքով, իբր, «հարց ու պատասխանը երեկ լիքն էր սկանդալային բացահայտումներով» («Բացահայտվեցին կառավարության հանցագործությունները») և «Հայոց աշխարհը» («Ոչ թե հետապնդել գործիչներին, այլ պատժել մեղավորներին»), որը մի այլ հրապարակման մեջ («Ընդդիմության ցանկությունները և կառավարության հնարավորությունները») փոխանցել է Աժ պատգամավորներ Ստեփան Մարգարյանի (ԲՀԿ) և Արտակ Դավթյանի (ՀՀԿ) իրարամերժ տեսակետները նվազագույն աշխատավարձի բարձրացման նպատակով կառավարության առաջարկած նախագծի մասին: Նույն թեմային անդրադարձել են նաև «Ժողովուրդը»` Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի հետ զրույցում, («Եթե գտնում են` պետք չէ, թող դեմ քվեարկեն») և «Գոլոս Արմենիին», «Օրակարգը» և «Հայկական ժամանակը» հավելել են, որ կառավարության այսօրվա նիստում կմերժվի կենսաթոշակները միջին աշխատավարձի հետ կապելու ՀԱԿ-ական խորհրդարանական Հրանտ Բագրատյանի առաջարկը:
«Հայկական ժամանակը», նաև «Հայոց աշխարհը», ըստ մաքսային ծառայության տվյալների իրենց կատարած վերլուծության հայտարարել են, որ գազի մաքսային արժեքը իրականում հասել է 224 դոլարի, թեև, ինչպես գրել է «Օրակարգը»` Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը շարունակում է պնդել, որ 1000 խմ գազի գինը կազմում է 180 դոլար («Հերքել անհերքեին ևս 5 ամիս»):
«Հրապարակը» և «Հայկական ժամանակը» Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի երեկվա ասուլիսի մանրամասներին, հատկապես ԱԳ նախարարության շենքի վաճառքի վերաբերյալ պաշտոնյայի պարզաբանումներին անդրադարձել են մեղմ ասած «կոշտ» որակումներով` «Ստախոսություն ու ցինիզմ» և «Կեղտոտ գործարք է»:
Նախօրեի քաղաքական գործընթացները նույնպես հավուր պատշաճի տեղ են գրավել մամուլի էջերում. «Ծառուկյանը կպատասխանի, «երբ գա ժամանակը», («Օրակարգ»), «Հանրաքվե` սատարման դիմաց» («168 ժամ»), «Պայքար հանուն ԲՀԿ-ի» («Ժողովուրդ»), «ՀՀԿ-ն գտել է ԲՀԿ-ին գոհացնելու ձևը» («Ժամանակ»), «Էլի Աբրահամյա՞նը» («Հայկական ժամանակ»):
«Օրակարգի» գնահատմամբ «բարձր մաքսատուրքերը Հայաստանը վերածում են ավտոմեքենաների գերեզմանոցի»: «168 ժամը» հարցրել է, թե «Ինչու է նվազում արտահանման ցուցանիշը», ի հակակշիռ ԱՎԾ հրապարակած տվյալների, ըստ որոնց «հունվար-սեպտեմբերին արտահանումն աճել է 6%-ով» և փորձել այն «հիմնավորել»:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ