Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

Հինգշաբթի, 28 Փետրվարի 2013

Հայտնի և անհայտ գումարելիներ

«Ժողովուրդը», «Ժամանակը» և մյուս թերթերը տեղեկացրել են, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որի ընթացքում քննարկվել են «ընտրական գործընթացների առնչությամբ ստացված հաղորդումները»: «Ո՞վ... մանրամասն »

Չորեքշաբթի, 27 Փետրվարի 2013

Օրակարգում կանխատեսումներն են

«Ժամանակի» հրապարակումները նշում են, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության առաջիկա նիստում «հնարավոր է», որ ներկայացնի Շիրակի «մարզպետի հիմնական թեկնածու» համարվող ԱԺ պատգամավոր Արման Սահակյանին, որ իբր «Խոսրով Հարությունյանն էլ է պաշտոն... մանրամասն »

Երեքշաբթի, 26 Փետրվարի 2013

«Ծայրահեղ պարզ» ընթացակարգ

Նիկոլ Փաշինյանն առաջարկում է այդ ձևով կազմավորել նոր կառավարությունը: «Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է հատ-հատ ընտրի այն մարդկանց, ում հետ համատեղ ցանկանում է կառավարել Հայաստանը, և իր նախարարներին պետք է ներկայացնի Ազատության հրապարակի հաստատմանը», - «ՀԺ»-ում... մանրամասն »

Շաբաթ, 23 Փետրվարի 2013

Վարչապետի թեկնածուների հերթական «շքերթը»

Թեման հանգիստ չի տալիս «Ժամանակին»: Այս թերթը վարչապետի փոփոխությունը տեղադրում է «հասարակության դրական սպասումների» հատվածում և մեկ առ մեկ քննարկում վեց լուսանկարներում պատկերված գործիչների հնարավորությունները: Ընդհանուր առմամբ այսօրվա տպագիր... մանրամասն »

Ուրբաթ, 22 Փետրվարի 2013

Կանխատեսումների շտեմարան

«Իրատես դե ֆակտոն» ձեռնամուխ է եղել բացահայտելու Րաֆֆի Հովհաննիսյանի «Կես միլիոն ձայների իրական գաղտնիքը» և որոշել, որ դրանց «հասցեատերը ոչ թե Րաֆֆին է», նաև կանխատեսել «ուշագրավ քաղաքական գործընթացներ», որոնց արդյունքում իշխանությունը... մանրամասն »

Հինգշաբթի, 21 Փետրվարի 2013

Որ թեթևանա հոգսը…

Ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման 25-րդ տարեդարձին անդրադարձել են բոլոր լրատվամիջոցները. «Հայաստանի Հանրապետությունը» հրապարակել է Զորի Բալայանի «Մաքառման և ինքնահաստատման ճանապարհով» ծավալուն հոդվածը: «Ժամանակին» հետաքրքրել են «նախագահի... մանրամասն »

Չորեքշաբթի, 20 Փետրվարի 2013

Հետընտրական կանխատեսումների օրակարգը

«Հայոց աշխարհի» տեղեկությամբ «Սոցփաթեթն ընդլայնվում է». թեև ներդրման առաջին տարվա արդյունքներն այնքան էլ գոհացուցիչ չեն, այդուհանդերձ «կառավարությունը մտադիր է… համակարգում ներառել ևս 30 հազար աշխատողներ»: «Ռեսպուբլիկա Արմենիան» ներկայացրել... մանրամասն »

Երեքշաբթի, 19 Փետրվարի 2013

Մնա՞լ թե չմնալ, սա է …

«ՀԺ»-ն վարչապետին «ուղիղ» հարց է տալիս` «Դուք ուզո՞ւմ եք մնալ վարչապետ, թե՞ ոչ»: Վարչապետը խոստանում է մտածել: Թերթն այլ հարցեր էլ է ուղղել Տիգրան Սարգսյանին, ինչպես նաև «խախտումներ» արձանագրել: Վարչապետի քվեարկության մանրամասները «նկատել են»... մանրամասն »

Շաբաթ, 16 Փետրվարի 2013

Արդյոք ովքե՞ր են…

«Ազգը» ՀՀ ֆինանսների նախարարի երեկվա մամուլի ասուլիսում պարզել է, որ «սոցփաթեթի գումարները կտրամադրվեն բանկերի միջոցով, փաթեթից օգտվողների թիվն ավելացել է 30 հազարով», «ՀԺ»-ն նախարարին հարց է ուղղել, թե ովքե՞ր են այն անձինք, ովքեր «ամեն ինչ արել են,... մանրամասն »

Ուրբաթ, 15 Փետրվարի 2013

Հիշողության կորուստ…

Ենթադրելով, որ 1990-ականներին, մասնավորապես` իր վարչապետության տարիներին, Հայաստանում բնակվողների հիշողությունն իսպառ կորել է, նախագահի թեկնածու Բագրատյանը «Հրապարակին» փորձում է համոզել, որ ինքը եղել է «լույսի վարչապետը». «ես եմ լուծել հանրապետությունում... մանրամասն »

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ