Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլը մեր մասին

Ուրբաթ, 13 Ապրիլի 2012

Այդ քաղցր բառը` «քարոզարշավ…»

Նույնիսկ կառավարության երեկվա նիստում «Երկիրը» քարոզարշավի տարրեր է նկատել, իսկ վարչապետի ներածական խոսքը այնքան է շլացրել այս թերթի թղթակցին, որ նա տարակուսել է` «Էս ո՞ր երկրի մասին է»: Ի տարբերություն «Երկիրի» «Ազգը» հավատում է բարեփոխման ընթացքն... մանրամասն »

Հինգշաբթի, 12 Ապրիլի 2012

«Նախընտրական թրատումների պարադոքսը»

«Օրակարգը» գրել է, որ կառավարությունը «հերթական նիստին» ամենայն հավանականությամբ հավանություն կտա Թավրիզ-Երասխ նավթամթերատարի տեխնիկական կանոնակարգը հաստատելու վերաբերյալ որոշման նախագծին, նաև «ուղղակի ակնարկել», թե խողովակաշարի շինաշխատանքների... մանրամասն »

Չորեքշաբթի, 11 Ապրիլի 2012

«Եթե ես տնօրեն լինեի…»

Հիշո՞ւմ եք` մի ժամանակ «Լիտգազետան» այսպիսի խորագիր ուներ: Պարզվում է` այն այսօր էլ հրատապ է: Պատասխանելով «Օրակարգի» հարցերին, ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու, «168 ժամի» գլխավոր խմբագիրն ասում է, որ եթե ինքը «տնօրեն լիներ», ապա «կփոխեր... մանրամասն »

Երեքշաբթի, 10 Ապրիլի 2012

Եթե «ոչինչը» սա է…

Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորը, ով նաև Եվրախորհրդի կառույցներից մեկի փորձագետների կոմիտեի անդամ է, այդ կոմիտեի լիագումար նիստին մասնակցել, ուստի և Հայաստանից բացակայել է առանց ՀՀ ԿԳ նախարարի թույլտվության և պատժվել խիստ նկատողությամբ: Ռեկտորը, իր խոսքով,... մանրամասն »

Շաբաթ, 7 Ապրիլի 2012

Հար և նման են

«Առավոտի» և «168 ժամի» նույնիսկ ամենափորձառու և ամենահավատարիմ ընթերցողները կարող են շփոթել այս թերթերի այսօրվա համարների առաջին էջերը, որոնք զարդարված են նույն անձանց` Արմեն Աշոտյանի և Վարդան Օսկանյանի լուսանկարներով և նույն մտքերի վերարտադրությամբ.... մանրամասն »

Ուրբաթ, 6 Ապրիլի 2012

Խոսք և լուսանկար

Մամուլն առանձնացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի երեկ արտահայտած մտքերից երկուսը. «Հայացքը» պնդում է, թե իբր «գյուղնախարարը դավաճանել է ՕԵԿ-ին»` ուսանողներին հորդորելով իրենց ձայնը տալ «ՀՀ նախագահի կուսակցությանը», իսկ «Ժողովուրդը» վկայում է,... մանրամասն »

Հինգշաբթի, 5 Ապրիլի 2012

Խոսուն խորագրերի խորհուրդը

«Խոսուն է» ընտրությունների վերահսկման միասնական շտաբի ստեղծումը «նշանակալի իրադարձություն» համարող «Ժամանակի» հրապարակման խորագիրը` «Միասնաբար` ընդդեմ ՀՀԿ-ի»: «Հայկական ժամանակը» ՕԵԿ կանանց միության յոթերորդ համագումարում ՕԵԿ... մանրամասն »

Չորեքշաբթի, 4 Ապրիլի 2012

Հասած և չհասած տեղեկություններ

«Հրապարակին» տեղեկություն է հասել, որ ՀՀ երկրորդ նախագահը «անձամբ ներգրավված է ԲՀԿ քարոզարշավում», «Ժողովուրդին»` որ ԲՀԿ-ն «բարեգործության անվան տակ շարունակում է ընտրակաշառք բաժանել», «Հայացքին»` որ «ՀՀԿ-ն ընտրողներին «իրենով... մանրամասն »

Երեքշաբթի, 3 Ապրիլի 2012

Գումարելիների տեղափոխությունն ըստ մամուլի

Եվ այսպես, մեր մամուլի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ խորհրդարանի ընտրությունից հետո վարչապետը պահպանելու է պաշտոնը, Արդարադատության նախարարը նշանակվելու է «որևէ երկրի դեսպան», Կրթության և գիտության, ինչպես նաև Սփյուռքի նախարարները իրենց «պորտֆելները... մանրամասն »

Շաբաթ, 31 Մարտի 2012

Արձակուրդ են… մնում

Թեման շարունակում է անհանգստացնել «Երկիրին»: Ըստ այս թերթի, քարոզարշավի ընթացքում վարչապետը ոչ միայն արձակուրդ չի գնալու, այլև… ստանձնել է երկու ընտրատարածքում մեկ այլ կուսակցության թեկնածուներին սատարելու պարտականությունը: Բլոգերներից մեկը այս թերթին... մանրամասն »

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ