«Անվստահության վարագույրները»
Երեկ խորհրդարանի կողմից կառավարությանն անվստահություն հայտնելու` ՀՅԴ առաջարկի քվեարկության մերժմանը լրատվամիջոցներն անդրադարձել են անսքող ջանասիրությամբ ու բազմախոս խորագրերով. «Երկիր» («Անվստահություն չհայտնեցին, բայց չեն վստահում» և «Փաստարկները տեղ... մանրամասն »
«Չիլիի ոդիսականը» և Շաքիի ջրվեժը
«Առավոտը» նշել է, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Գյումրի` Մուշ 2 թաղամասում «Գլենդել Հիլզի» կողմից ընթացող շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով, սակայն խուսափել է «գնահատականներ տալ շինարարության որակի մասին», ինչը, թերթի... մանրամասն »
Հարցը պնդում են...
ՀՅԴ-ն Ազգային ժողովում պնդել է, որ քննարկվի «կառավարության պատասխանատվության» հարցը, օրինակ` թե ի՞նչ բացատրություն ունի «կառավարության գործունեության ծրագրի ձախողումը: Գործադիրը պատասխանել է այս և մի քանի այլ հարցերի, որոնց քննարկումը տեղի կունենա մայիսի... մանրամասն »
Կարմիր գրքից անդին
Երեկվա կառավարության նիստում քննարկված տարաբնույթ հարցերին և ընդունված որոշումներին լրատվամիջոցներն անդրադարձել են ջանասիրաբար: «Հայաստանի Հանրապետությունը» ներկայացրել է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տրամադրած... մանրամասն »
«Վառոդի» գլորվող տակառները և վառելիքի սակագները
«Կապիտալը» անդրադարձել է Մինսկում կայացած ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի աշխատանքներին և, նշելով, որ քննարկվող գլխավոր հարցերից մեկը համարվող` «ԱՊՀ ազատ առևտրի գոտու ստեղծման պայմանագրի ստորագրումը դարձյալ հետաձգվել է» և «ուղարկվել... մանրամասն »
Հարց տալու ժամանակը
Երկու օր առաջ Երևանում տեղի ունեցած ավտովթարի առիթով «Երկիրը» մի շարք հարցեր է ուղղում պատկան մարմիններին և հանրությանը` «Ո՞վ պետք է զբաղվի այս ամենով, վերջապես քանի՞ պատահար դեռ պետք է գրանցվի, քանի՞ մարդ պետք է զրկվի կյանքից, որպեսզի մեր իշխանությունները... մանրամասն »
Քավության նոխազի ինստիտուտը
«Ազգը» այսպես է բնութագրում սոցիալական ապահովության պետական ծառայության գործունեության մեջ հայտնաբերված յուրացման և այլ փաստերի վերաբերյալ քրեական գործ հարուցելու որոշումը. «Երբեմն-երբեմն հասարակությանը սնունդ է նետվում` միտք զբաղեցնող, հույսը չմեռցնող: Դրա... մանրամասն »
Տնտեսության քաղաքական գործոնը
«Առավոտը» ընթերցողին է փոխանցում էլկայքերից քաղած տեղեկությունը, թե «Գրանդ հոլդինգը» մտադիր է 3մլն դոլար ներդնել ՌԴ Ստավրոպոլի երկրամասում ծխախոտի գործարան հիմնելու համար: Որոշումը «պայմանավորված է քաղաքական գործոնով», քանի որ իբր վատթարացել են... մանրամասն »
Բյուջե 2010-ը քննարկումների առարկա
Խորհրդարանի մշտական հանձնաժողովների երեկվա համատեղ նիստում 2010թ. ՀՀ պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության քննարկումները օրվա մամուլի գլխավոր թեման են: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթն ամբողջությամբ հրատարակել է «Հայաստանի Հանրապետությունը»... մանրամասն »
Դարձյալ ու կրկին
Բենզինը վերստին թանկացել է, արձանագրում են «Հայոց աշխարհը», «Երկիրը», «Հայկական ժամանակը»: Կառավարության շենքի մոտ «օր-օրի ավելանում է ցուցարարների բանակը», նկատում է «Առավոտը»` հավելելով, որ երեկվա բողոքողները պահանջում էին «տեր կանգնել... մանրամասն »