
Խոսրով Հարությունյան
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1948թ. մայիսի 30, ք. Երևան
Կրթություն
1966-1972թթ. Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ
Աշխատանքային գործունեություն
1972-1977թթ. Բյուրականի օպտիկա-մեխանիկական լաբորատորիա՝ ինժեներ, ավագ ինժեներ, խմբի ղեկավար, տեխնիկական բաժնի վարիչ
1977-1984թթ. Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիա՝ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի հատուկ կոնստրուկտորական բյուրոյի պետ, ռադիոֆիզիկական չափումների հատուկ կոնստրուկտորական բյուրոյի փորձարարական արտադրամասի պետ, բաժնի վարիչ
1984թ. «Հայավտո» գործարան՝ արտադրական-դիսպետչերական բաժնի պետ
1984-1986թթ. Աշտարակի թիվ 2 «Անուշ» կարի ֆաբրիկա՝ տնօրեն
1986-1987թթ. Չարենցավանի կարի ֆաբրիկա՝ տնօրեն
1987-1990թթ. Չարենցավանի քաղխորհրդի գործկոմի նախագահ
1990-1992թթ. ՀՀ Գերագույն խորհուրդ՝ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
1992-1993թթ. ՀՀ վարչապետ
1993-1996թթ. ՀՀ Գերագույն խորհուրդ (Ազգային ժողով)՝ պատգամավոր, ֆինանսաբյուջետային հարցերի հանձնաժողովի քարտուղար, պետաիրավական մշտական հանձնաժողովի անդամ
1996-1998թթ. ՀՀ կառավարություն՝ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական
1998-1999թթ. ՀՀ Ազգային ժողովի նախագահ
1999-2000թթ. ՀՀ տարածքային կառավարման նախարար
2000-2002թթ.- ՀՀ նախագահի խորհրդական, Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ, միջոցառումների գլխավոր համակարգող
2009թ.- ՀՀ նախագահին կից Հանրային խորհրդի անդամ
2012թ. մայիսից`ԱԺ պատգամավոր
Կուսակցական պատկանելությունը
Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ