
Գագիկ Հարությունյան
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1948թ.-ի մարտի 23, Կոտայքի մարզ, գ. Գեղաշեն
Կրթություն
1965-1970թթ. Երևանի պետական համալսարան
1970-1973թթ. Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրա
Աշխատանքային գործունեություն
1973-1987թթ. ԵՊՀ, Երևանի ժողտնտեսության ինստիտուտ՝ դասախոս
1977-1978թթ. Հարավսլավիա՝ այցելու դասախոս
1987-1990թթ. ՀԿԿ կենտկոմի սոցիալ-տնտեսագիտական բաժին՝ բաժնի վարիչ
1990-1991թթ. ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ
1991-1995թթ. ՀՀ փոխնախագահ
1991թ. նոյեմբերից - 1992թ. հուլիսը կատարել է ՀՀ վարչապետի պարտականությունները
1996թ. փետ.-ից ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Այլ տվյալներ
Իրավաբանական գիտությունների դոկտոր
ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնի խորհրդի նախագահ
Տեղեկատվության միջազգային ակադեմիայի իսկական անդամ
Սահմանադրական իրավունքի միջազգային ընկերակցության խորհրդի անդամ
«Երիտասարդ ժողովրդավարության երկրների սահմանադրական դատարանների կոնֆերանս» միջազգային կազմակերպության համակարգող
«Սահմանադրական արդարադատություն» միջազգային հանդեսի խմբագրական խորհրդի նախագահ
ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ
200-ից ավելի գիտական աշխատությունների հեղինակ
Կուսակցական պատկանելությունը
Անկուսակցական