Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Նախկին վարչապետեր

Սահակ Տեր-Գաբրիելյան

Սահակ Տեր-Գաբրիելյան

 

Կենսագրական տվյալներ

Ծնվել է Շուշիում 1886թ.:
«Շուշեցի ուշիմ ու եռանդուն տղան՝ ռեալական դպրոցը կիսատ թողած, իրեն գցում է նավթի քաղաք և 14 տարեկանից խառնվում հեղափոխական շարժմանը: 1918թ. Շահումյանը Կոմունայում նրան է վստահում այն ամենը, ինչ տվյալ պահին ամենից կարևորն էր», - նրա մասին պատմում են ժամանակակիցները:
1920թ. եղել է Հեղկոմի անդամ: 1921-ից Հայաստանի մշտական ներկայացուցիչը Մոսկվայում: Նա իրեն պարտավորված էր զգում հոգալ Հայաստանի բոլոր կարիքները, որպեսզի երկիրը շուտ ոտքի կանգնի: Մտերիմ էր Աղասի Խանջյանի և Մաքսիմ Գորկու հետ. Գորկին, երբ եկել էր Հայաստան, հանգրվանել էր Սահակ Տեր-Գաբրիելյանի տանը:
Նրա պաշտոնավարության ժամանակ ստեղծվեցին արդյունաբերության նոր ճյուղեր:
Բարդ ժամանակաշրջան էր բաժին ընկել Ս. Տեր-Գաբրիելյանին. կոլեկտիվացման ծանր օրեր էին: Հայաստանում տեղի ունեցան գյուղացիական մի շարք ապստամբություններ, որոնք առավել դժվարացրին կառավարության աշխատանքները:
Որպես մարդ՝ նա սակավապետ էր, համեստ, բայց և միաժամանակ՝ ուներ մարտական խառնվածք:
Նա ևս զոհ գնաց ստալինյան բռնությանը: Տեր-Գաբրիելյանը համարձակություն էր ունեցել 1931թ. Ստալինի ներկայությամբ ընդդիմանալ Լավրենտի Բերիայի առաջ քաշմանը՝ որպես Անդրկովկասյան դաշնության ղեկավար: Հասկանալի էր, որ նման վերաբերմունքն աննկատ չէր մնալու և ստանալու էր համապատասխան արձագանք:
Ըստ «պաշտոնական ամփոփագրի»՝ 1937թ. օգոստոսին Ստալինին հաղորդվում է, որ Տեր-Գաբրիելյանը, որը կալանքի տակ էր, «ինքնասպանություն» է գործել՝ երրորդ հարկի պատուհանից դուրս նետվելով:
Տեր-Գաբրիելյանի հեղափոխական մականունն էր Տեր: Եվ այդպես՝ երկրի իրական տերերը՝ ստալինյան բռնապետության տարիներին քավության նոխազներ էին դառնում՝ վասն «հայր Ստալինի», որը փորձում էր անհատականությունների հզոր բանակը «հոտի վերածել»: