Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Նախկին վարչապետեր

Համո /Համազասպ/ Օհանջանյան

Համո /Համազասպ/ Օհանջանյան

 

Կենսագրական տվյալներ

Խատիսյանի հրաժարականից հետո նշանակվեց նոր կառավարություն. ՀՅԴ բյուրոն անցավ իշխանության՝ Համո Օհանջանյանի գլխավորությամբ: Այս կառավարությունը կոչվում էր նաև բյուրո-կառավարություն:
Նոր կառավարությունը հայտարարեց, թե հայրենիքը վտանգի մեջ է. «Տաճիկ փաշաները մի կողմից, բոլշևիզմի կարմիր պատմուճանը հագած ադրբեջանյան խաները մյուս կողմից նորից սպառնում են Հայաստանի անկախությանն ու ազատությանը», - ասված էր կառավարության՝ ժողովրդին ուղղված ուղերձի մեջ, որտեղ հորդորվում էր՝ համախմբվել կառավարության շուրջը:
Հայաստանը, ինչպես դիպուկ բնորոշել է Սիմոն Վրացյանը, այդ ժամանակահատվածում հայտնվել էր «բոլշևիկեան մուրճին և քեմալական սալին միջև»:
Օհանջանյանի կառավարությունը ծայր առած ապստամբությունները փորձում էր կանխել անարյուն՝ և կամենում էր քաղաքացիական կռվից խուսափել, սակայն, տեսնելով, որ գործադրած ճիգերը արդյունք չեն տալիս, կառավարությունը ապստամբների դեմ զինված ուժեր շարժեց: Երկու շաբաթվա ընթացքում վերջ տրվեց երկրում թևածող ապստամբական շարժմանը:
Մայիսյան ցույցերը վերաճեցին բոլշևիկների ապստամբության, որոնք ճնշվեցին: Իրերի տրամաբանությունը թելադրում էր հաջորդ քայլը՝ թրքաբնակ վայրերի ազատագրման հարցը:
Պետական ծախսերը կառավարությունը հոգում էր թղթադրամներով, օրական տպագրվում էր 6-800 մլն ռուբլի. դրամական այդ հեղեղը փորձվեց կանխել արտասահմանից վարկեր ստանալով, որը հնարավոր չեղավ մինչև վերջ հասցնել:
Փետրվարի 8-ին Երևանում գործել սկսեց Առևտրաարդյունաբերական պալատը: Փոփոխություններ կատարվեցին հարկային քաղաքականության բնագավառում: Ընդունվեց փոխառության օրենքը. փոխառությունն արվելու էր տաս տարով, բաց էին թողնվելու 10, 25, 50 ... դոլարանոց պարտաթղթեր: 1920թ. ամռանը հայ և օտար դրամատերերի կողմից մի շարք տնտեսական առաջարկներ եղան:
Կարևորագույն աշխատանք էր տարվում գյուղատնտեսության և պետական գույքի նախարարությունում:
Կազմակերպվում էր լեռնաարդյունաբերությունը:
Կառավարությունը հուլիսին հաստատեց ակադեմիկոս Ալ. Թամանյանի կազմած և նկարիչ Կոջոյանի գծած Հայաստանի պետական զինանշանի նախագիծը:
Ի վերջո, Օհանջանյանի կառավարության օրոք հաստատվեց Հայաստանի քաղաքացիության օրենքը:
Իսկ օգոստոսի 10-ին ստորագրվեց Սևրի դաշնագիրը. ստեղծվում էր Միացյալ Հայաստան. դարերի նվիրական երազանքը, կարծես, փորձում էր իրականություն դառնալ այս կառավարության օրոք:
Օհանջանյանի կառավարության ժամանակ էր, որ մայիսին՝ Լևոն Շանթի ղեկավարած պատվիրակությունը մեկնեց Մոսկվա՝ բանակցելու Չիչերինի հետ: Շանթը հաղորդում է Երևան, թե ռուս-հայկական դաշնագիրը պատրաստ է. Ռուսաստանն անվերապահ պատրաստակամություն է հայտնում ճանաչել Հայաստանի անկախությունը և նրա ներքին գործերին չի միջամտելու:
Դաշնագրի ստորագրումը հետաձգվեց. Չիչերինը հեռագրեց Հայաստանի կառավարությանը՝ բանակցությունները տեղափոխել Երևան: Վարչապետ Օհանջանյանը պատասխանեց, որ դեմ չէ: Հոկտեմբերին կազմվեց դաշնագրի նախագիծը, որով Խորհրդային Ռուսաստանը ճանաչում էր Հայաստանի անկախությունն ու անձեռնմխելիությունը. Հայաստանի մեջ է մտնում Զանգեզուրը, իսկ Ղարաբաղը և Նախիջևանը մնում են ինքնավար:
Բզկտվելով «բոլշևիկյան մուրճի և քեմալական սալի միջև»՝ կռվելով երկու ճակատներում՝ կառավարության դիվանագիտական ջանքերն ի դերև ելան: Զինադադարի դաժան պայմանների կնքումով՝ Օհանջանյանի կառավարությունը կորցրեց իր հեղինակությունը ժողովրդի աչքին: Ամեն կողմից պահանջվում էր Օհանջանյանի կառավարության հրաժարականը: Ինքն էլ՝ վարչապետը, աշխատում էր օր առաջ ազատվել իր ուսերին ծանրացած պարտականություններից:
Նոյեմբերի 23-ին Համո Օհանջանյանի կառավարությունը հրաժարական ներկայացրեց. «Բացվում է նոր շրջան, քաղաքական ուժերի նոր սիտուացիա... իմ կառավարությունը ներկայացրեց իր հրաժարականը՝ նկատի ունենալով հանրապետության շահերը», - ասաց Համո Օհանջանյանը՝ դիմելով խորհրդարանին:
Խորհրդարանը կատարեց նոր նախարարապետի ընտրություն: Առաջին հանրապետության վերջին վարչապետ դարձավ Սիմոն Վրացյանը: