Արգիշտի Մեխակյան
Մարզպետ
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
22 օգոստոս 1986 թ., Արմավիրի մարզ, Արագած գյուղ
Կրթություն
2007 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը (մասնագիտությամբ տնտեսագետ):
2023 թվականից սովորում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի պետական կառավարում և տեղական ինքնակառավարում բաժնի մագիստրատուրայում
Աշխատանքային գործունեություն
2007 թ. (փետրվար-հունիս - Էջմիածնի քաղաքապետարանի վերահսկողության բաժնի երկրորդ կարգի մասնագետ
2008-2010 թթ. - Էջմիածնի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի առաջին կարգի մասնագետ
2010-2014 թթ. -ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի օգնական
2014-2016 թթ. - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի օգնական
2017-2018 թթ. - «Մոբայլ Սենթր Արթ» ՍՊԸ-ում մենեջեր
2018-2020 թթ. - Ազգային ժողովի պատգամավոր՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 6 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով
2020-2021 թթ. - Արմավիրի մարզպետի տեղակալ
2021 թվականի դեկտեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքում ընտրվել է ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի ղեկավար
2024 թ. դեկտեմբերի 5-ի ՀՀ կառավարության N1984-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ Արմավիրի մարզպետ:
Այլ տվյալներ
2007-2008 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
2008 թվականին ՀՀ ՊՆ-ի կողմից պարգևատրվել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանով:
2006-2007 թթ. եղել է Արմավիրի մարզի Արագած գյուղում USAID-ի հիմնադրված «Արագածի երիտասարդական գործողությունների ակումբի» նախագահ:
2013 թվականից Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ պատվավոր անդամ է:
2013 թվականին մասնակցել է Շվեդիայում կայանալիք «T.A.L.K» միջազգային երիտասարդական փոխանակման ծրագրին:
2016 թվականին Իռլանդիայում մասնակցել է երիտասարդական ոլորտի քաղաքականությամբ զբաղվող կազմակերպությունների ուսումնական այցին:
Կուսակցական պատկանելություն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ երեխա։