Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Ելույթներ, Ուղերձներ

Երկուշաբթի, 23 Օգոստոսի 2010

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթը «Բազե 2010» երիտասարդական հավաքի բացմանը

Բազե 2010» հավաքի հարգելի մասնակիցներ,
Սիրելի երիտասարդներ,
Սրտանց շնորհավորում եմ «Բազե 2010» երիտասարդական հավաքի մասնակիցներին և հյուրերին` հավաքի բացման կապակցությամբ։ Այս տարին առանձնահատուկ է համահայկական բնույթ ունեցող երիտասարդական միջոցառումների առատությամբ ու դա չի կարող մեզ չուրախացնել։ ՀՀ կառավարությունը ջանքեր չի խնայի, որպեսզի խթանի երիտասարդական շարժումը Հայաստանի Հանրապետությունում, իսկ «Բազեի» երիտասարդական հավաքները, կարծում եմ, լավագույն գործիքներից մեկն է համախմբվելու, համատեղ ծրագրեր մշակելու, նոր մշակույթ ներդնելու երիտասարդական շարժման մեջ։ Այդ տեսակետից, բնականաբար, «Բազեի» բոլոր հավաքները գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում և մենք ուշի ուշով հետևում ենք, որ այն միջոցառումները, որի անմիջական մասնակիցները դուք եք և այն մշակույթը, որ այստեղ ձևավորվում է, ապագայում տարածվի նաև Հայաստանի Հանրապետության մարզերում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Մենք ուրախ ենք, որ այս հավաքին մասնակցում են Լեռնային Ղարաբաղի, Ջավախքի մեր գործընկերները, ինչպես նաև տարեցտարի մենք փորձում ենք, որպեսզի այս հավաքներին մասնակցեն նաև Սփյուռքի երիտասարդական շարժումներ ներկայացնող մեր հայրենակիցները։ Այս շարժման երկրորդ առանձնահատկությունն այն է, որ մենք փորձում ենք ընդլայնել աշխարհագրությունը, փորձում ենք նաև այնպիսի միջոցառումներ ներառել, այնպիսի ձևեր տալ մրցակցային ձեր խաղերին, որոնք իրենց մեջ պարունակում են նոր մշակույթ, ինտելեկտուալ բանավեճեր, քննարկումներ։ Դա չափազանց կարևոր է։ Դուք կարողանում եք համադրել ձեր կարողությունները, միասնական լուծումներ գտնելու, քննարկումներ կազմակերպելու համար։ Այդ լուծումները ապագայում կերաշխավորեն, որկարողանանք ի կատար ածել դրանք։եթե մասնակիցները ունենալով տարբեր հայացքներ, կարողանում են, այնուամենայնիվ, միասնական լուծումների հանգել։ Այդ տեսակետից կարևոր է, որ մենք հրավիրում ենք «Բազեին» մասնակցելու տարբեր քաղաքական հոսանքների երիտասարդական շարժումների ներկայացուցիչների։ Ուրախ եմ, որ այսօր էլ ապահովել ենք այդ բազմազանությունը, և տարբեր քաղաքական հայացքներ կրող երիտասարդներ կարող են մասնակցել նաև այդպիսի քննարկումների։
Այդ տեսակետից օրն առանձնահատուկ է նաև նրանով, որ հայ ժողովուրդն այսօր նշում է անկախության հռչակագրի ընդունման քսաներորդ տարին։ Ձեզանից շատերը ծնվել են հենց այն օրերին, երբ մենք ձևավորում էինք Հայաստանի Հանրապետության հիմքեր։
Հռչակագրի ընդունումը ունեցավ պատմական նշանակություն մեր ժողովրդի համար որովհետև հռչակագրում ներառնված էին հենց այն սկզբունքները, որով հետագայում մենք կարողացանք օրենքներով նորմատիվ, ակտերով ձևավորել մեր անկախ հանրապետության հիմքերը և այդ կապակցությամբ ցանկանում եմ բոլորիս շնորհավորել Անկախության Հռչակագրի ընդունման կապակցությամբ։
Լինելով հռչակագրի ընդունման հասակակիցները, միևնույն ժամանակ, պետք է քաջ գիտակցեք, որ մեր անկախ պետականության ներկան և ապագան պայմանավորված է լինելու նրանով, թե ինչպիսի երիտասարդություն ենք մենք դաստիարակում, ինչ ավանդույթներով, ինչ արժեքներով։ Եվ հենց այս գործում կուզենայինք, որ «Բազեի» հավաքներն ունենային բացառիկ առաքելություն։
Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում մրցակցային առավելություն են ունենում այն ազգերը, որոնք էական նշանակություն են տալիս կրթությանը և գիտելիքին։ Ժամանակաից աշխարհը, դա միայն զենք-զինամթերքի մրցակցություն չէ, այլ առաջին հերթին ինտելեկտուալ մրցակցություն է։ Եվ մենք կունենանք պայծառ ապագա, եթե այսօրվա հերոսը լինի կրթված, ինտելեկտուալ երիտասարդը։ Այդ առումով, կարծում եմ, մենք, ձեզ հետ միասին, դեռևս ունենք անելիքներ։
Կառավարությունը կարևորում է նաև այն խնդիրները, որոնք այսօր ծառացած են երիտասարդության առջև, և փորձում ենք ձեզ հետ միասին, այդ թվում նաև այն խորհրդի, որը ղեկավարում եմ,(որը կոորդինացնում է երիտասարդական քաղաքականության բոլոր ոլորտները Հայաստանում)` մշակել այնպիսի ծրագրեր, որոնք մի կողմից կարևորում են երիտասարդության դերակատարությունը մեր պետության կենսագործունեության բոլոր բնագավառներում, մյուս կողմից էլ ստեղծում են բարենպաստ պայմաններ երիտասարդների համար։
Մասնավորապես` երիտասարդ ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագիրը, որը մենք առաջին անգամ իրականացնում ենք Հայաստանի Հանրապետությունում։ Մենք փորձելու ենք 2011-2012 թվականներին նոր թափ հաղորդել ծրագրի ընթացքին։ Մեր աշխատանքների երկրորդ ուղղությունը այն բազմաթիվ ծրագրերն են, որ մշակում է մեր երիտասարդական խորհուրդը։ Այդ ծրագրերը հաջողություն են ունենալու, եթե դուք ակտիվորեն մասնակցեք դրանց իրականացմանը։
Երրորդ ուղղությունը կրթական ծրագրերն են. “Լույս” հիմնադրամը, որ ստեղծվել է Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ արդեն տասնյակից ավելի երիտասարդ տաղանդաշատ մարդկանց է ֆինանսավորել , որպեսզի նրանք հնարավորություն ունենան իրենց կրթությունը շարունակելու աշխարհի լավագույն համալսարաններում։ Այս տարի մենք “Լույս”-ից ֆինանսավորելու ենք յոթանասունհինգ տաղանդաշատ երիտասարդների։ Կարծում եմ, որ կհամաձայնեք այն մտքի հետ, որ սա կարևոր ուղղություն է մեր երիտասարդներին օգնելու, օժանդակելու, փայլուն կրթություն ստանալու համար։ Համոզված ենք, որ հետագայում նրանց ինտելեկտուալ կարողությունները ծառայելու են մեր պետականության ամրապնդմանը, մեր պետության զարգացմանը։
Միևնույն ժամանակ ցանկանում եմ շեշտել այն թեզի կարևորությունը, որ որդեգրել է “Բազե-2010”-ը` միայն համախմբվածության շնորհիվ մենք կկարողանանք կայուն զարգացում ապահովել մեր պետության համար և այս համախմբվածության բանալին, գաղտնիքը այն է, թե արդյո՞ք մենք կարողանում ենք մեր հասարակության մեջ սերմանել այսպես կոչված սիներգիզմը` հենց մեր կարողությունների համատեղելը, համագործակցելը, միասնական կերպով ծրագրեր իրականացնելը և կարծում եմ, որ շատ ճիշտ թեմա է ընտրված 2010-ի մեր հավաքի համար։
Ցանկանում եմ ձեզ հաջողություններ և ևս մեկ անգամ շնորհավորում եմ այսօրվա կապակցությամբ։